22/04/2021 12:40
Իսրայելի գնդակոծության ժամանակ Սիրիայում վիրավորվել են զինվորականներ
Իսրայելի կողմից օդային հարձակումը հետ մղելու հետևանքով սիրիացի չորս զինվոր է վիրավորվել: Այս մասին հայտնում է SANA գործակալությունը՝ հղում անելով ռազմական աղբյուրներին:
«Այսօր առավոտյան ժամը մոտ 01: 38-ին Իսրայելն օդային հարձակում է սկսել գրաված Գոլանի բարձունքներից հրթիռների միջոցով՝ հարվածելով Դամասկոսի շրջակայքում գտնվող որոշ թիրախների», - ասված է հաղորդագրության մեջ:
Իսրայելի Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ Սիրիայից Իսրայելի հարավում Նեգև անապատի ուղղությամբ արձակվել է «երկիր-երկինք» հրթիռ:
«Ի պատասխան մենք հարվածել ենք հրթիռային կայանին, որից արձակվել է արկը, ինչպես նաև մի քանի հրթիռային մարտկոցներ Սիրիայում», - ասել են իսրայելցի զինվորականները: