22/04/2021 13:01
Գնաճի մասին խոսելիս չի նշանակում, որ վարչապետը դժվարանում է հաց առնի. նախարար
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը չի լսել, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը նեղսրտել է գնաճից:
Դիտարկմանը, թե կառավարության նիստում Փաշինյանն ասաց, որ գնաճ կա, Քերոբյանն արձագանքեց. «Ճիշտ է, բայց դա չի նշանակում, որ ինքը դժվարանում է հաց առնի, էլի»:
Նախարարն ասաց, թե գնաճի հարցն ընդունում են հասարակ քաղաքացու տեսանկյունից ու ապրում են այն ցավը, որ ապրում է հասարակ քաղաքացին:
«Գնաճն անխուսափելի է, կա համարյա բոլոր երկրներում», - ասաց նա:
Վահան Քերոբյանի խոսքով՝ Լարսի փակ լինելը հանգեցնում է գնաճի, այդ պատճառով աշխատում են ստեղծել այլընտրանք, որ Լարսն այլևս չփակվի:
Դիտարկմանը, թե Էկոնոմիկայի նախկին նախարարը ոսպին փոխարինիչներ էր խորհուրդ տալիս, ինքն ի՞նչ խորհուրդ կտա քաղաքացիներին. Քերոբյանն ասաց. «Հիմա հիմարություն ասե՞մ, ի՞նչ ասեմ»: