22/04/2021 12:49
Մենք չենք համարում, որ ամենախելոքն ենք. Էկոնոմիկայի նախարար (Տեսանյութ)
Տնտեսությունը կտրուկ վերականգնվում է, կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Նա վստահեցրեց, որ մարտին լինելու է տնտեսական աճ. իր հաշվարկով՝ 7-ից 7,5 տոկոս:
Նախարարն ասաց, որ ներդրողները շատ են ու տարբեր բիզնեսների ներկայացուցիչներ են, այս պահին էլ, նրա խոսքով, մի քանի հարյուր միլիոն դոլարանոց պրոյեկտ կա, որը Գյումրիի «Կումայրի» կենտրոնի ծրագիրն է:
Դիտարկմանը, թե նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն էր դա նախաձեռնել, փաստորեն, էլի նախկինների ծրագրերն են քննարկում, Քերոբյանն արձագանքեց. «Մեր մոտ կա բոլոր տիպի ծրագրեր, մենք չենք համարում, որ մենք ամենախելոքն ենք, և եթե կան խելամիտ ծրագրեր, մենք իրականացնում ենք»: