23/04/2021 19:34
«Թող գա ու ապացուցի, որ ինքը Հրաչուհի չի». Վահե Հակոբյանը Նիկոլ Փաշինյանի աներձագին հրավիրում է բոքսի
Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանն ապրիլի 25-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանին հրավիրում է բոքսի։
«Առաջարկում եմ ամսի 25-ին՝ իրենց հորինած քաղաքացու օրվա կապակցությամբ, հին ավանդական բարի բոքսը, բոքսի օրենքով, բոքսի ռինգում», - լրագրողներին ասաց նա։
Հակոբյանը ժամն ու տեղն էլ նշեց՝ «Օրանժ» սպորտային համալիրում՝ ժամը 12։00-ին։
«Ես, ինքը, մեկ դատավոր, բոլորին էլ հրավիրում եմ լուսաբանեք, թող գա ու ապացուցի, որ ինքը Հրաչուհի չի, ինքը այնտեղից դուրս է գալու ծնկաչոք՝ բոքսի օրենքների շրջանակում, որ հետո չգնա այստեղ-այնտեղ լացի իր ազգականներին», - ասաց Վահե Հակոբյանը։
Հարցին՝ ինչո՞ւ հենց բոքս, նախկին մարզպետն արձագանքեց. «Բա ի՞նչ անեմ, կուլ տա՞մ»։
Վահե Հակոբյանը պնդեց՝ լրատվամիջոցները պետք է պարտադիր ներկա լինեն։