23/04/2021 16:14
Քաջարանի քաղաքապետը հրավիրվել է Քննչական կոմիտե
Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանն ապրիլի 26-ին հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտե, Aysor.am-ին ասաց Փարամազյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը։
Վարոսյանը նշեց, որ իր պաշտպանյալին հրավիրել են ՔԿ դեռևս նախորդ տարի հարուցված քրեական գործի շրջանակներում։
Մանվել Փարամազյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Մարդուն առևանգելը)։
Քաջարանի համայնքապետի փաստաբանն այն որակել էր «քաղաքական վրեժխնդրություն»։