23/04/2021 14:40
Արմեն Գրիգորյան. Ամեն ինչ արվելու է ԼՂԻՄ տարածքները դիվանագիտական ճանապարհով վերադարձնելու համար
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ամեն ինչ արվելու է նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի՝ 2020-ի աշնանը պատերազմի ընթացքում կորացրած տարածքները վերադարձնելու համար:
«Ինչ վերաբերում է տարածքներին, կարծում եմ՝ դուք գիտեք, որ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) տարածքը, որոշակի սահմաններով, ճանաչված է միջազգային հանրության կողմից, և մենք ամեն ինչ կանենք, որպեսզի դիվանագիտական ճանապարհով վերադարձնենք ԼՂԻՄ գրավյալ տարածքները», - ասել է Գրիգորյանը: