23/04/2021 13:31
Դատախազության մոտ տեղի ունեցած դեպքի առթիվ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ
Երեկ ՀՀ գլխավոր դատախազության մոտ տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածով (խուլիգանություն), այս մասին Aysor.am-ին ասաց ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։
Նրա խոսքով՝ գործն ուղարկվել է քննչական կոմիտե՝ նախաքննության։
Հիշեցնենք, որ նախօրեին Դատախազության շենքի մոտ ոստիկանության աշխատակիցների և ցուցարարների միջև բախումներ էին սկսվել։ Ոստիկանության բաժին բերման էր ենթարկվել ակցիայի 14 մասնակից։ Ոստիկաններից մեկի ինքնազգացողությունը վատացել էր, վերջինիս տեղափոխել էին բժշկական կենտրոն։