23/04/2021 13:51
Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանն ազատ կարձակվի. դատարանը ձերբակալությունը ոչ իրավաչափ է համարել
Դատարանը ոչ իրավաչափ է համարել Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի նկատմամբ ձերբակալությունը:
Հովսեփյանը Քննչական կոմիտեից ազատ կարձակվի: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին:
Հիշեցնենք, որ երեկ Գորիսի քաղաքապետի տեղակալ Իրինա Յոլյանը տեղեկացրել էր, որ Մենուա Հովսեփյանին ոստիկանության քաղաքային վարչությունում մարմնական վնասվածքներ են պատճառվել: