23/04/2021 11:21
Երուսաղեմում անկարգություններ են տեղի ունեցել
Երուսաղեմի Հին քաղաքում գտնվող Շհեմի դարպասի մոտ անկարգություններ են տեղի ունեցել, ոստիկանությունը փորձել է կանխել բախումները արաբ և հրեա երիտասարդների միջև:
Առաջին բախումները սկսվել են Ռամադան ամսվա երեկոյան աղոթքի ավարտից հետո, երբ հարյուրավոր երիտասարդ մահմեդականներ ցույց են կազմակերպել Հին քաղաքի Շհեմի դարպասի մոտ և սկսել քարեր նետել ոստիկանության վրա:
Ցույցը հայտարարվել է անօրինական, իսկ մասնակիցներին խնդրել ցրվել:
Միևնույն ժամանակ, իսրայելական լրատվամիջոցների հաղորդմամբ, ծայրահեղ աջ իսրայելցի երիտասարդների շարքը տեղափոխվել է անկարգությունների վայր, ոստիկանությունը հայտնել է, որ նրանք միջոցներ են ձեռնարկել երկու արմատական խմբավորումների միջև բախումները կանխելու համար:
Երուսաղեմում բախումների ընթացքում 32 պաղեստինցի վիրավորվել է, РИА Новости-ին հայտնել է Կարմիր մահիկի ներկայացուցիչը: