23/04/2021 17:54
Շանհայի արդյունաբերական օբյեկտում հրդեհի հետևանքով ութ մարդ է մահացել
Ութ մարդ մահացել է Չինաստանի Շանհայ քաղաքում գտնվող արդյունաբերական ձեռնարկությունում բռնկված հրդեհի պատճառով, զոհերի շարքում է երկու հրշեջ, ասվում է քաղաքի կառավարության հայտարարության մեջ:
Հրդեհը տեղի է ունեցել Ցինշան շրջանում գտնվող Shanghai Shengrui Electronic Technology-ի արդյունաբերական օբյեկտներից մեկում, ուրբաթ տեղական ժամանակով 6.20-ին (Երևանի ժամանակով 2.20-ին), հրդեհը մարվել է:
Նշվում է, որ որոնողափրկարարական աշխատանքները տևել են գրեթե ամբողջ գիշեր, ինչի արդյունքում փրկարարները հայտնաբերել են ութ մարդու մարմին առանց կյանքի նշանների, նրանցից երկուսը հրշեջներ են, որոնք եկել էին ահազանգի: