23/04/2021 09:52
«Հրապարակ». Արցախի նախագահը Մոսկվայում պատրաստվում է տուն գնել
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կնոջ հետ մասնավոր այցով գտնվում է Մոսկվայում: Նախօրեին մենք գրել էինք, թե տեղեկություն ունենք, որ նրան շտապ կանչել են Մոսկվա «մշակելու»: ՌԴ հատուկ ծառայություններն անհանգստացած են Արայիկ Հարությունյանի՝ Հայաստանի իշխանություններին հլու-հնազանդ ենթարկվելու վարքագծով և փորձելու են «խելքի բերել»։
Երեկ տեղեկացանք, որ Արայիկ Հարությունյանը որոշել է «հաճելին օգտակարի հետ զուգակցել». մեր աղբյուրները հաղորդում են, որ Արցախի նախագահը Մոսկվայում պատրաստվում է տուն գնել: ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանին հարց ուղղեցինք, նա ասաց․ «Արցախի նախագահականը նման ինֆորմացիայի չի տիրապետում»»։