23/04/2021 15:09
Պատերազմը սպրինտային մրցավազք չէ. Հայաստանի ԱԽ քարտուղար` պատերազմում պարտվող կողմի մասին
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով РИА Новости-ի հարցին, թե ում է համարում պարտվող 2020-ի աշնանը տեղի ունեցած պատերազմում, նշել է, որ «պատերազմը մարաթոն է, այլ ոչ թե սպրիտերային մրցավազք»:
«Իմ սկզբունքային դիրքորոշումն է՝ պատերազմը դիտարկել ոչ թե որպես սպրիտերային մրցավազք, այլ որպես մարաթոն: Այսինքն՝ ես հավատում եմ, որ պատերազմը, որը կոչվում է «քառասունչորսօրյա», ունի տասնամյակների նախապատմություն: Եվ այս առումով արդյունքները գնահատելու համար պետք է մանրամասն ուսումնասիրություն կատարվի», - ասել է Գրիգորյանը: