23/04/2021 09:40
«Իրավունք». «Հայփոստի» բարձրահարկ շենքը մասնավորեցվում է որպես բնակֆոնդ. Այս ամենի թիկունքում կանգնած է Մհեր Գրիգորյանը
«Իրավունք» թերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Սարյան փողոցի վրա գտնվող «Հայփոստի» բարձրահարկ շենքը մասնավորեցվում է որպես բնակֆոնդ:
Ըստ նույն լուրերի, այդ ամենի թիկունքում կանգնած է սուսիկ-փուսիկ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Աղբյուրը տեղեկացնում է, որ այս ամենը արվում է պարոն Գրիգորյանին հնարավորինս հաճոյանալու համար, քանի որ վերջինս ճանապարհների ապաշրջափակման վերաբերյալ բանակցություններում ամեն ինչ անում է այնպես, ինչպես հրամայում է իր ղեկավարի սիրտը: Ու սա դրա «բոնուսն» է: