23/04/2021 15:52
Ես գալիս եմ իշխանության արժանապատիվ խաղաղություն հաստատելու համար. Ռոբերտ Քոչարյան
Իմ պաշտոնավարման տասը տարիները եղել են Հայաստանի համար ամենից խաղաղ տարիները, իր աջակիցների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նա հիշեցրել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքերը, որը հեռանալուց առաջ ասել է՝ «խաղաղության կուսակցությունը գնում է, պատերազմի կուսակցությունն է գալիս»։
«Բայց եղավ ճիշտ հակառակը, մենք ունեցանք ամենից խաղաղ տասը տարին Հայաստանում, ամենից քիչ զոհերը ունեցանք շփման գծում, սա փաստ է», - ասել է նա։
Քոչարանը նշել է, թե գալիս է իշխանության արժանապատիվ խաղաղություն հաստատելու համար։
«Եվ ոչ միայն արժանապատիվ խաղաղություն, նաև՝ բերեկեցիկ կյանք ու այդ տասը տարիների ընթացքում ապացուցել ենք, որ երկիրը կարող է զարգանալ Ղարաբաղի հետ միասին, սա փաստ է», - հայտարարել է Քոչարյանը։