23/04/2021 15:45
Ես հպարտ եմ, որ վաստակել եմ այս իշխանության ատելությունը. Ռոբերտ Քոչարյան
Ես հպարտ եմ, որ վաստակել եմ այս իշխանության ատելությունը, իր աջակցիների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանըը։
Նա ասել է, թե գիտակցում է, որ ընտրություններին հիմնական թիրախն ինքն է լինելու։
«Ընտրությունները լինելու են երկբևեռ, և այն, ինչ անում է այսօր իշխանությունը՝ կապված իմ հետ կամ հնարավոր այն դաշինքի հետ, որը ես եմ գլխավորելու, իրենք իմ տեղը քարոզչություն են անում, իրենք աջակցում են ու աջակցելու են այս բևեռի ձևավորմանը»,-ասել է Քոչարյանը։
Նա նշել է, թե շատերի մոտ կարծիք կա, որ իշխանությունը սկսել է քարոզչությունն, իսկ իրենք հետ են մնում։
«Հանգիստ ենք, հանգիստ, պլանավորված մեր քայլերով առաջ են գնալու, հենց հրաժարականը տվեց, հաջորդ օրը սկսելու ենք մեր աշխատանքները, եթե իշխանությունն այսօր, հազարավոր հարց ունենալով, զբաղված է քարոզչությամբ, դա չի նշանակում, որ ես պետք է մտնեմ նույն պրոցեսի մեջ, այդպես չի լինելու», - ասել է ՀՀ երկորդ նախագահը։
Նա կոչ է արել իր աջակիցներին վստահել իրեն։
Քոչարյանի խոսքով՝ իրենք ուզում են պարտված, ստորացված, անարժանապատիվ ապագա՞, թե՞ ուզում են արժանապատիվ խաղաղություն ու բարեկեցիկ կյանք։
«Այս երկու մոտեցումների մեջ է լինելու տարբերությունը, եթե մարդիկ ուզում են թշվառ ապագա, մենք իրենց առաջարկելու ենք լրիվ այլ հնարավորություն», - ասել է Ռ. Քոչարյանը։
Նա ընդգծել է՝ անելիքները շատ են, իսկ տնտեսական վիճակի մասինչի ցանկանում շատ խոչը բաներ ասել՝ «բոլորին դեպրեսիայի մեջ չգցելու համար»։
«Այս իշխանությունն ուղղակի մահ է բերել, մահ է բերում ամեն քայլափոխի», - ասել է երկրորդ նախագահը։
Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է՝ պատասխանատվությունից փախնող իշխանությունն օր առաջ պետք է զրկվի այդ իշխանությունից։