23/04/2021 10:29
Բաղդադում տեղակայված ԱՄՆ ռազմակայանը հրթիռակոծության է ենթարկվել
Բաղդադի միջազգային օդանավակայանում ԱՄՆ-ի ռազմակայանը հրթիռակոծության է ենթարկվել, հայտնում է al-Sumaria-ն՝ հղում անելով անվտանգության աղբյուրը:
«Բաղդադի օդանավակայանի մերձակայքում գտնվող ամերիկյան ռազմակայանի ուղղությամբ երեք հրթիռ է արձակվել», - ասել է հեռուստաալիքի աղբյուրը:
Նա հավելել է, որ մեկ հրթիռ ընկել է բազայի թռիչքուղու մոտակայքում:
Ըստ al-Mayadeen հեռուստաալիքի, խոսքը Victory բազայի մասին է: