23/04/2021 17:26
Հադրութում տարհանել են 2 հայ զինծառայողի աճյուն. ադրբեջանական կողմն էլ Մարտակերտի ուղղությունից հայկական կողմին է փոխանցել 3 աճյուն
Այսօր Հադրութի շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարները հայտնաբերել և տարհանել են 2 հայ զինծառայողի աճյուն, հայտնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
Հետկեսօրին ևս 3 աճյուն ադրբեջանական կողմը Մարտակերտի ուղղությունից փոխանցել է հայկական կողմին:
Կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն՝ վերջիններիս ինքնությունը պարզելու նպատակով:
2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, որոնումների ընթացքում հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից փոխանցված զինծառայողների, կամավորների և քաղաքացիական անձանց աճյունների ընդհանուր թիվը դարձավ 1551: