23/04/2021 13:45
Կանադան դադարեցնում է ավիահաղորդակցությունը Հնդկաստանի ու Պակիստանի հետ
Կանադայի իշխանությունները հրահանգել են 30 օրով փակել օդային հաղորակցությունը Հնդկաստանի և Պակիստանի հետ՝ կորոնավիրուսի նոր շտամներ ներմուծելու ռիսկի մեծացման պատճառով: Այս մասին հայտնում է Կանադայի տրանսպորտի նախարարությունը:
«Կանադայի տրանսպորտի նախարարությունը օդաչուների համար ծանուցագիր է հրապարակել՝ Հնդկաստանից և Պակիստանից բոլոր առևտրային և մասնավոր չվերթները 30 օրով դադարեցնելու մասին... 2021 թ. ապրիլի 22-ից», հաղորդում է ТАСС-ը:
Գերատեսչությունը պարզաբանել է, որ նման միջոցառումներ են ներդրվում՝ կապված երկիր կորոնավիրուսի նոր շտամներ ներմուծելու ռիսկի հետ, ինչը կարող է բացասաբար ազդել Կանադայի առողջապահական համակարգի վրա: