23/04/2021 16:43
Զինվորի տանը բացվել է պրոթեզավորման կենտրոնը (Տեսանյութ)
Երեք տարվա մեջ Զինվորի տանը 3 հազարից ավելի զինվորի կյանք է փոխվել, հայտնում են Հայրենիքի պաշտպանի Վերականգնողական կենտրոնից՝ տեղեկացնելով, որ բացվել է պրոթեզավորման կենտրոնը:
«Երեք տարվա մեջ հարյուրավոր զինվորներ են Զինվորի տանը սայլակից վեր կացել, ոմանք՝ զրոյից քայլել սովորել, մյուսները՝ նոր մասնագիտություն ձեռք բերել:
Այդ շենքում արդեն երրորդ կամ չորրորդ սերնդի զինվորների կյանքեր են փրկվում: Այստեղ պատմություն է կերտվում՝ Առաջին աշխարհամարտի ժամանակ, Սարդարապատում, Արցախյան երկու պատերազմների օրերին վիրավորված տղաների կյանքի պատմություն: Այսօր էլ այդ պատմության կարևորագույն էջերից մեկն էր՝ Զինվորի տանը բացվել է պրոթեզավորման կենտրոնը», - հայտնում են կենտրոնից: