24/04/2021 22:03
Ալիևն ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն անվանել է «պատմական սխալ»
Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում դատապարտել են Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը:
Ինչպես հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը, Ալիևն այդ որոշումը որակել է որպես «պատմական սխալ» և այն անընդունելի է համարել:
«Զրույցի ընթացքում Ալիևը նաև ընդգծել է, որ այդ հայտարարությունը լուրջ հարված է հասցնում տարածաշրջանում համագործակցության հաստատման միտումներին», - նշել է մամուլի ծառայությունը:
Էրդողանը շնորհակալություն է հայտնել Ալիևին աջակցության համար: