24/04/2021 11:43
ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները քննարկել են հայ-ռուսական ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հեռախոսազրույց է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ, հայտնում են ՊՆ-ից:
Երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Արցախում տեղակայված ռուսական զորախմբի խաղաղապահ առաքելության ընթացքը, ՀՀ զինված ուժերում սկիզբ առած լայնածավալ բարեփոխումների հիմնական ուղղությունները, ինչպես նաև հայ-ռուսական միացյալ զորախմբի համատեղ գործողություններն ու առաջիկա ծրագրերը։
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային խնդիրների։