24/04/2021 22:27
Հայոց ցեղասպանության ճանաչումը նոր հեռանկարներ է բացում հայ-ամերիկյան հարաբերությունների համար. ՀՀ նախագահ (Տեսանյութ)
Հայոց ցեղասպանության ճանաչումը համարձակ և ոգևորիչ քայլ է, հայտարարել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
«Դա կարևոր է հայ ժողովրդի և ողջ աշխարհում բոլոր նրանց համար, ովքեր արդարություն են փնտրում։ Այն նոր հեռանկարներ է բացում հայ-ամերիկյան հարաբերությունների համար։ Դրա շնորհիվ աշխարհն ավելի լավն է դառնում։ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործընթացը կնպաստի ցեղասպանության՝ որպես մարդկության դեմ ուղղված հանցագործության կանխարգելմանն ու անպատժելիության վերացմանն ամբողջ աշխարհում», - ասված է նախագահի հայտարարության մեջ։