24/04/2021 20:13
Ջո Բայդենը ճանաչել է Օսմանյան կայսրությունում հայերի Ցեղասպանությունը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես ճանաչել է Օսմանյան կայսրությունում հայերի Ցեղասպանությունը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում կատարելով Սպիտակ տանը:
Նշվել է, որ այս որոշումը կայացնելով՝ նա կդառնա ԱՄՆ առաջին նախագահը վերջին 40 տարվա ընթացքում, որը 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրության գործողությունները հրապարակավ ճանաչել է որպես ցեղասպանություն:
«Ամեն տարի այս օրը մենք հիշում ենք բոլոր նրանց կյանքը, ովքեր զոհվել են Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում Հայոց ցեղասպանության ժամանակ, և մենք կրկին խոստանում ենք կանխել նման ոճրագործության կրկնությունը: Սկսած 1915 թվականի ապրիլի 24-ից, երբ Օսմանյան իշխանությունները Կոստանդնուպոլսում ձերբակալեցին հայ մտավորականության ներկայացուցիչներին և համայնքների ղեկավարներին՝ մեկ ու կես միլիոն հայ արտաքսվել է, սպանվել ոչնչացման արշավի շրջանակում: Մենք հարգում ենք Meds Yeghern-ի զոհերի հիշատակը (թարգմանաբար՝ «Մեծ ոճրագործություն», խմբ.), որպեսզի տեղի ունեցածի սարսափները պատմության մեջ երբեք չմոռացվեն», - ասված է Բայդենի ուղերձում։