24/04/2021 20:29
Թուրքիայի ԱԳՆ-ն Ցեղասպանության մասին Բայդենի հայտարարությունը պոպուլիստական է անվանել
Թուրքիան մերժում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունն Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային մահը ցեղասպանություն ճանաչելու մասին, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:
Թուրքիայի արտգործնախարարը Բայդենի հայտարարությունն անվանել է պոպուլիստական:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես ճանաչել է Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը: