24/04/2021 10:44
ԼՂ հարցի կարգավորումը թուրքական կողմից մնում է որպես նախապայման. Ավետ Ադոնց
Հայաստանի և Թուրքիայի միջև ներկայում որևէ երկխոսություն չկա, զրո մակարդակի հարաբերություններ են, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցը:
Փոխնախարարը բարձրաձայնեց, որ պաշտոնական Երևանի դիրքորշումը նույնն է՝ Թուրքիայի հետ հարաբերությունները կագավորելու գործընթացը պատրաստ ենք սկսել առանց որևէ նախապայմանի:
Ադոնցի խոսքով՝ նախապայմանները ներկայացվում են միայն թուրքական կողմից: Երկու հիմնական նախապայման կա, որոնք վերաբերում են ԼՂ հակամարտությանն ու Ցեղասպանությանը:
«ԼՂ հարցի կարգավորումը թուրքական կողմից մնում է որպես նախապայման: Դետալների մեջ չգնամ և փորձենք խուսափել, թե որ սեգմենտին են վերաբերում այս պայմանները», - ասաց փոխնախարարը՝ ընդգծելով, որ մեզ համար որևէ նախապայման ընդունելի չէ: