Մենք պատրաստ ենք տարածաշրջանային երկխոսության, սակայն միայն իրավահավասարության սկզբունքով. Փաշինյանի ուղերձը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ

24/04/2021 08:57

Մենք պատրաստ ենք տարածաշրջանային երկխոսության, սակայն միայն իրավահավասարության սկզբունքով. Փաշինյանի ուղերձը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ


Ապրիլի 24-ը մեր ազգի, մեր ժողովրդի անցյալի և ապագայի մասին մտորելու ամենապարտադրող պահն է, ինքնաճանաչման, մեր ուժերի ու անելիքների գնահատման ամենապատեհ առիթը, ասված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 106-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձում:

«Սիրելի հայրենակիցներ,

Այսօր, ինչպես և տասնամյակներ շարունակ, մենք ոգեկոչում ենք Հայոց Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակը։ Մենք մեր հարգանքի տուրքն ենք մատուցում միլիոն ու կես նահատակներին, ովքեր Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին դարձան Օսմանյան կայսրության իշխանությունների հանցավոր քաղաքականության զոհը։

106 տարի առաջ Օսմանյան կայսրության երիտթուրքական կառավարության ձեռքերով և մտահղացմամբ իրականացվեց 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը։ Տեղի ունեցածն այն օրերին մեծ տերությունների կողմից որակվեց որպես մարդկության և մարդկային քաղաքակրթության դեմ ուղղված հանցագործություն։ Հազարամյակներ էլ անցնեն, մենք՝ հայերս, շարունակելու ենք հիշել և աշխարհին թույլ չենք տալու մոռանալ, որ 1915 թվականի ապրիլի 24-ին ձերբակալվեց և մահվան դատապարտվեց արևմտահայ մտավորականության սերուցքը։ Գլխատվեց ժողովրդի մտավոր, հոգևոր և մշակութային վերնախավը: Հայ ժողովուրդը զրկվեց իր բնօրրանում ապրելու իրավունքից։ Նա ենթարկվեց զանգվածային կոտորածների և դուրս շպրտվեց իր հայրենիքից՝ կրելով անմարդկային տառապանքներ և նախադեպը չունեցող ծավալի կորուստներ: Գնահատման ենթակա չէին և անվերականգնելի մեր ժողովրդի մշակութային և կրոնական ժառանգությանը հասցված վնասները։

Մեզ հետ միասին հայրենիքից զրկվեցին նաև պոնտոսցի հույները, ասորիներն ու եզդիները։ Հայերիս համար եղբայրական այդ ժողովուրդները ևս ենթարկվեցին բնաջնջման՝ զրկվելով իրենց հարազատ վայրերում ապրելու իրավունքից։

Ովքե՞ր էին այդ սարսափելի հանցագործությունների մեղավորները, ովքե՞ր էին դրա պատասխանատուները։ Պատասխանը միանշանակ է․ Օսմանյան կայսրության երիտթուրքական կառավարությունը՝ թուրքիզմի և պանթյուրքիզմի գաղափարախոսությամբ, որի առանցքային նպատակներից էր մոնոէթնիկ և ծավալապաշտական Թուրքիայի ստեղծումը, ինչն իր հերթին ծնել էր հայատյացության և ազգային ու կրոնական փոքրամասնություններից ազատվելու գաղափարը։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Գերմանիայի նացիստական կուսակցության ղեկավարմամբ իրականացվեց հրեա ժողովրդի ցեղասպանությունը։ Հոլոքոստի զոհ դարձավ վեց միլիոն հրեա: Պատերազմից հետո ոճրագործները կանգնեցին արդարադատության առջև և կրեցին արժանի պատիժ։ Դատապարտվեց նաև այն գաղափարախոսությունը, որով առաջնորդվում էին ցեղասպանները։ Նացիզմն արդարացիորեն դրոշմվեց որպես հանցավոր գաղափարախոսություն, և այսօր որևէ մեկն աշխարհում չի համարձակվում որևէ բան ասել ի պաշտպանություն դրա։

Պատմական հանգամանքների բերումով նույնը, սակայն, տեղի չունեցավ Հայոց ցեղասպանության պարագայում։ Նախ, անցած դարի առաջին կեսին դեռևս մշակված չէին արդարադատության այնպիսի մեխանիզմներ, որոնք պատասխանատվության կկանչեին պետության կողմից կատարված նման ահռելի ոճրագործությունների համար։ Անգամ ցեղասպանություն եզրույթը գոյություն չուներ։

Ավելին, հայ ժողովուրդը զրկված էր իր դատը հետապնդելու հնարավորությունից։ Ցեղասպանությանը հաջորդած առաջին տասնամյակներին Սփյուռքի ձայնը դեռ բավականաչափ լսելի չէր. նա դեռ նոր էր ամոքում իր վերքերը և ոտքի կանգնեցնում ազգային կառույցները։ Իսկ Խորհրդային Հայաստանը մինչև Հայրենական մեծ պատերազմի ավարտը առհասարակ զրկված էր հարցին հետամուտ լինելու հնարավորությունից։

Հայկական Սփյուռքը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը կարողացավ լսելի դարձնել Երկրորդ համաշխարհային պատերազմին հաջորդած տասն­ամյակներին։ Սակայն այդ ժամանակաշրջանում, երբ աշխարհը երկբևեռ էր, պանթյուրքիզմը համարվում էր պատմական անցյալ։ Հայոց ցեղասպանությունը և այն ծնած գաղափարախոսությունը մնացին անպատիժ։ Իսկ անպատիժ մնացած հանցագործությունները և դրանց սնած գաղափարախոսություններն ունեն կրկնվելու և վերստին ի հայտ գալու սովորություն: 

Ղարաբաղյան երկրորդ պատերազմը, Արցախում հայ ժողովրդի բնաջնջմանն ուղղված ադրբեջանա-թուրքական ագրեսիան, Թուրքիայի ծավալապաշտական արտաքին քաղաքականությունը, Հայաստանի հանդեպ տարածքային նկրտումները ցեղասպան գաղափարախոսության վերածննդի վկայությունն են։ Հայատյացությունը պանթյուրքիզմի էության մեջ է, իսկ դրա ամենազազրելի դրսևորումներն այսօր տեսնում ենք Ադրբեջանում՝ այդ երկրի իշխանությունների կատարմամբ։

Ո՞րը պետք է լինի մեր պատասխանն այդ նեոպանթյուրքիստական սպառնալիքին։ Միայն ու միայն ամուր, ժամանակակից և հզոր դաշնակիցներ ունեցող Հայաստանը, որը կառուցված կլինի ժողովրդավարության և օրենքի գերակայության սկզբունքների վրա։ Միաժամանակ, անհերքելի է, որ միայն հանցագործության դատապարտումն է կասեցնում ապագայի նոր ոճրագործությունները, և մենք բարձր ենք գնահատում և կարևորում աշխարհի տարբեր երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը:

Ասվածը, սակայն, որևէ կերպ չի կարելի մեկնաբանել որպես տարածաշրջանային երկխոսության ժխտում։ Մենք պատրաստ ենք դրան: Սակայն մեր պատկերացրած երկխոսությունը չի կարող լինել ուժի դիրքերից։ Այն կարող է տեղի ունենալ միայն իրավահավասարության սկզբունքով: Մենք երբևէ հարցականի տակ չենք դնի Հայոց ցեղասպանության եղելությունը, և թող որևէ մեկը չկարծի, որ որևէ հայ, Հայաստանի կամ Սփյուռքի որևէ քաղաքական հոսանք երբևէ կդավաճանի մեր անմեղ զոհերի հիշատակը և կդառնա Հայոց ցեղասպանության մեղսակից։ Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն է, որ պետք է կանգնեցնի նոր ոճրագործությունները:

Սիրելի հայրենակիցներ,

Ապրիլի 24-ը մեր ազգի, մեր ժողովրդի անցյալի և ապագայի մասին մտորելու ամենապարտադրող պահն է, ինքնաճանաչման, մեր ուժերի ու անելիքների գնահատման ամենապատեհ առիթը: Կարևորագույն հետևությունը, որ կարելի է անել դրանից, հետևյալն է. նախորդ դարասկզբին մեր ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներն այսօր էլ գոյություն ունեն: Ղարաբաղյան երկրորդ պատերազմը դրա վառ ապացույցն էր: Միայն առաջատար տնտեսություն, արդիական անվտանգային և քաղաքական համակարգ ունեցող Հայաստանը, որն իր շուրջը կհամախմբի ողջ հայությանը, կարող է դիմակայել այդ մարտահրավերներին», - ասված է վարչապետի ուղերձում:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 11:06 Թուրքիայից լրագրողներ են ժամանելու Հայաստան. կներկայացվի «Խաղաղության խաչմերուկ»-ը. Արայիկ Հարությունյան Այսօր, 11:03 Ապարանում «Opel»-ը բախվել է կայանված մեկ այլ «Opel»-ի և շրջվել Այսօր, 10:54 Այսօր կհասկանանք՝ մնում ենք թատրոնո՞ւմ, թե՞ պայքարը շարունակում ենք դրսում. երկրորդ օրն է՝ «Գոյ»-ի դերասանները գիշերում են թատրոնում (Տեսանյութ) Այսօր, 10:46 ՀՖՖ-ն կարգապահական վարույթ է հարուցել «Արարատ-Արմենիա»-«Նոա» խաղում միջադեպերի վերաբերյալ Այսօր, 10:42 Դիլիջանում հարևանների միջև «մի կաթիլ մեղրի պատմությունն» ավարտվել է ավտոտնակի պայթեցմամբ Այսօր, 10:35 Փարիզում տեղադրվել է Աթաթուրքի կիսանդրին Այսօր, 10:26 2025-ի պետբյուջեից վարչապետի աշխատակազմին կհատկացվի 24 միլիարդ 365 միլիոն դրամ, նախագահի աշխատակազմին՝ 1 միլիարդ 658 միլիոն դրամ, ԱԺ-ին՝ 7 միլիարդ 72 միլիոն դրամ Այսօր, 10:17 ՍԴ-ն քննության է ընդունել ՄԻՊ դիմումը, որով վիճարկվում են դատավորի պաշտոնի նշանակմանը վերաբերող որոշ կարգավորումներ Այսօր, 10:14 Ի նշան հայ-ֆրանսիական բարեկամության` Տեղի համայնքապետն ու Մորնանի քաղաքապետը նվերներ են հանձնել իրար Այսօր, 10:04 Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Այսօր, 09:59 Երևանի ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել Այսօր, 09:58 ՅՈՒՆԵՍԿՕ-ն մտահոգված է ԼՂ-ում մշակութային արժեքների ոչնչացման մասին ստացվող զեկույցներով Այսօր, 09:57 Երևանում և մարզերի մի մասում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Այսօր, 09:55 «Ժողովուրդ». Ռուբեն Ռուբինյանին կանչել են ՔԿ ու հարցաքննել․ պատճառը նրան ուղարկված նամակն է Այսօր, 09:52 «Հրապարակ». Աղազարյանը երդում է տվել, որ ապացուցելու է կա՛մ իր անմեղությունը, կա՛մ այն, որ Քյարամյանը ստում է Այսօր, 09:50 «Ժողովուրդ». ՔՊ-ում մի մեծ խումբ դժգոհ է Անդրանիկ Քոչարյանից. Փաշինյանը կորոշի իջեցնե՞լ ամպերից խարդավանքների սիրահար Քոչարյանին Այսօր, 09:48 «Հրապարակ». Անդրանիկ Քոչարյանին ԱԺ պաշտպանության հանձնաժողովի ղեկավարի պաշտոնից հետկանչի հարցը կքննարկվի՞ Այսօր, 09:43 «Ժողովուրդ». Գալյանը մոտ է «սրտի նախարար» դառնալու կոչմանը Այսօր, 09:38 «Հրապարակ». 53 հայազգի հաջողակ տղամարդ մասնակցելու է Աննա Հակոբյանի հետ ընթրիքին Այսօր, 09:36 «Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել ֆիզիկայի և մաթեմատիկայի ուսուցչից Սյունիքի փոխմարզպետի պաշտոնին հասած Հայկ Հարությունյանը Այսօր, 09:33 «Հրապարակ». Արարատ Միրզոյանը մտադրություն ունի մասնակցել Բաքվում կայանալիք COP-29 համաժողովին Այսօր, 09:00 Գորիս-Կապան ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել, երթևեկությունը դարձել է միակողմանի 29/10/2024 22:45 Երևանում ու մարզերում տեղումներ չեն լինի, ջերմաստիճանը կբարձրանա 29/10/2024 22:27 Անցողիկ գլոբալ ամնեզիա. Կրկնվելու դեպքում պետք է դիմել բժշկի 29/10/2024 22:13 ՔՊ-ն Սրբուհի Գալյանին է առաջադրել Արդարադատության նախարարի պաշտոնում 29/10/2024 21:57 Իսրայելին իր տեղը ցույց կտանք, կստանան ավելի ուժեղ պատասխան․ Իրանի նախագահ 29/10/2024 21:38 «Հըզբոլլահ»-ը հրթիռակոծել է Իսրայելի հյուսիսային շրջանները 29/10/2024 21:18 30-ամյա երիտասարդը դուրս է եկել Գեղարքունիքի Ավազան գյուղից ու մոլորվել 29/10/2024 21:08 Փաշինյանը ՊՎԾ ղեկավարի տեղակալին ազատել է պաշտոնից 29/10/2024 20:47 Ծանրամարտիկ Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի չեմպիոն 29/10/2024 20:31 Ռուսաստանին մտահոգում է, որ Արևմուտքը Վրաստանին վերջնագրեր է ներկայացնում․ Պեսկով 29/10/2024 20:12 ԲԴԽ-ն Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի պաշտոնում առաջարկել է Հրայր Թովմասյանի գործը քննած Տաթևիկ Գրիգորյանի թեկնածությունը 29/10/2024 19:57 Թուրքմենստանում հայկական մշակույթի օրեր են 29/10/2024 19:42 Ակնալիճ գյուղի ջրամատակարարումը կդադարեցվի 29/10/2024 19:26 Հնարավո՞ր է, որ Եղիշե Մելիքյանը մարզի Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը 29/10/2024 19:13 Ամբլիոպիա. Չբուժելու դեպքում կարող է հանգեցնել ախտահարված աչքում տեսողության կորստի 29/10/2024 18:53 Իրանը 200%-ով ավելացնելու է ռազմական բյուջեն 29/10/2024 18:38 Արարատյան փողոցի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել, տուժած բնակչին հիվանդանոց են տեղափոխել 29/10/2024 18:27 «Հըզբոլլահ»-ը նոր առաջնորդ է ընտրել 29/10/2024 18:16 Երկրապահը չի կարող սատարել երկիր հանձնողներին. կամ պետք է Սասուն Միքայելյանից ազատվեն, կամ Երկրապահի անունը փոխեն (Տեսանյութ) 29/10/2024 18:03 Հաշվի առնելով եղանակային պայմաններն ու ճանապարհածածկույթի վիճակը՝ հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով․ ՆԳՆ 29/10/2024 17:50 Նվազագույն ներդրում, տնտեսված միջոցներ և վաճառքի ծավալների աճ․ Viva-ի` վիրտուալ ավտոմատ հեռախոսային կայանից օգտվող կազմակերպություններն առավելագույն արդյունք են արձանագրում 29/10/2024 17:37 Փաշինյանը Բուդապեշտում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 5-րդ գագաթնաժողովին 29/10/2024 17:31 Բրազիլիայում ընթացող շախմատի աշխարհի մինչև 18 տարեկանների առաջնությանը Հայաստանից մասնակցում են 4 շախմատիստներ 29/10/2024 17:16 0% տարեկան փաստացի տոկոսադրույք՝ JAC մեքենաներ գնելու համար (Տեսանյութ) 29/10/2024 17:04 «Թմրամիջոցները և դրանց հետևանքները» թեմայով սեմինար կանցկացնեն Գիտությունների ակադեմիայում 29/10/2024 16:52 Սեպտեմբերի ցուցանիշներով ՀՀ տնտեսության կառուցվածքը շարունակում է վատթարանալ. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 29/10/2024 16:48 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 45 դեպք 29/10/2024 16:45 Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Կոլումբիա 29/10/2024 16:27 «Վրաստանում «հայկական կարուսել» է օգտագործվել». Զուրաբիշվիլի 29/10/2024 16:20 Ակնալիճ գյուղի ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի 29/10/2024 16:18 Երբ ինձ ասացին Հայաստան գալու մասին, անմիջապես նայեցի քարտեզին. Նոայի պաշտպան 29/10/2024 16:11 «Նոա»-ի հետ հանդիպման ընթացքում տեղի է ունեցել տհաճ միջադեպ. «Արարատ-Արմենիա» ակումբը ցավում է տեղի ունեցածի համար 29/10/2024 16:01 «Իզմ»-եր ժխտող Նիկոլը երկար տարիների խարխափումից և դեգերումից հետո վերջապես գտավ իրենը՝ «լափիզմը». Արմեն Աշոտյան (Տեսանյութ) 29/10/2024 15:43 Զեկույց ու առաջարկություններ՝ բռնի տեղահանված արցախցիների համար ՀՀ կառավարության բնակարանային ծրագրի վերաբերյալ 29/10/2024 15:36 Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը, սպառնալիքի միջոցով, ստանձնել է պարտքերի վերադարձման և այլ մասնավոր հարցերի լուծումը 29/10/2024 15:33 Քննարկվել են ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման համար իրականացվելիք միջոցառումները 29/10/2024 15:23 Գյումրիում «Mercedes»-ով ու «BMW»-ով դրիֆթ անող երիտասարդ վարորդները հայտնաբերվել են 29/10/2024 15:13 Որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք 29/10/2024 14:58 Ամենամեծ ռիսկի գործոնը զարկերակային գերճնշումն է․ որո՞նք են կաթվածի ախտանշանները 29/10/2024 14:51 Եկել եմ փող խնդրելու, եթե չստանանք, ստիպված կգնանք կրճատումների. Հանրային ռադիոյի տնօրեն 29/10/2024 14:44 Պայթյուն՝ Սասուն Միքայելյանի հարազատին պատկանող գազալցակայանում 29/10/2024 14:35 «Ինձ ամենաքիչը հետաքրքրում է՝ Բաքվում ինչ են մտածել». Քոլոյանը՝ Ադրբեջանի ժամանակը ցույց տվող ժամացույցը ռադիոտանը կախելու մասին (Տեսանյութ) 29/10/2024 14:29 Հոկտեմբերի 31-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ 29/10/2024 14:24 2024 թ. երրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական ակտիվությունը որոշ չափով թուլացել է. ԿԲ նախագահ 29/10/2024 14:15 «Այդ հարցով որոշակի ընթացք է լինելու». ՔՊ խմբակցության ղեկավարը՝ Արգիշտի Քյարամյանի պահվածքի մասին 29/10/2024 14:05 Ես տեղյակ չեմ, էս ինչ կազմակերպված գրոհ ես սկսել. Անդրանիկ Քոչարյանը՝ իրեն հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու օրակարգի մասին (Տեսանյութ) 29/10/2024 14:01 ՔՊ-ում կա մեկ թև և դա Նիկոլ Փաշինյանի թևն է. Հայկ Կոնջորյան (Տեսանյութ) 29/10/2024 13:52 Բնակարանային գողության փորձ կատարողը ձերբակալվել է դեպքի վայրում 29/10/2024 13:43 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով 29/10/2024 13:38 Վանաձորի գլխավոր ճարտարապետի կալանքի ժամկետը երկարաձգվել է 29/10/2024 13:25 Նրանց արձագանքն արդեն դուրս է տրամաբանության շրջանակներից. ԿԳՄՍ նախարարը՝ «Գոյ» թատրոնի դերասանների մասին 29/10/2024 13:18 Տնտեսագետը հորդորում է խուճապի չմատնվել. ռուբլու շրջանառությունից դուրս գալու ու միասնական արժույթի անցնելու մասին դեռ վաղ է մտածել 29/10/2024 13:02 «Պոտենցիալ մարդ խոշտանգող և խեղող են». կենդանասերները կպահանջեն կատվին տանջամահ անող երեխային ընտանիքից մեկուսացնել, քաջալերող պապուն էլ՝ ազատազրկել 29/10/2024 12:33 Երևանում առաջին անգամ կանցկացվի Երևանի միջազգային լուսանկարչական փառատոնը 29/10/2024 12:25 ՊԵԿ-ը բացահայտել է շինանյութի առևտրի ոլորտում 1,2 մլրդ ՀՀ դրամի ստվերային շրջանառության դեպք (Տեսանյութ) 29/10/2024 12:17 ՀՀ քաղաքական դաշտը հիմնականում բաղկացած է կերակուրին և սեքսին, փողին և հարստությանը, հազվադեպ՝ փառքին առաջնահերթություն տվողներից. Քաղաքագետ 29/10/2024 12:12 Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.25 տոկոսային կետով 29/10/2024 12:01 Վերապրել, պայքարել, հաղթահարել. մենք կարող ենք ուժ ստանալ մեր պատմությունից, օգտվել անցյալի գիտելիքից ու փորձից. Նուբար Աֆեյան (Տեսանյութ) 29/10/2024 11:45 Զախարովան մեկնաբանել է վրացական իշխանությունների հասցեին ԱՄՆ-ի սպառնալիքները 29/10/2024 11:39 Դու ամեն օր գրի, ես երկու ամիսը մեկ քեզ մի գրառումով «զերո» կսարքեմ. ցավում եմ քո համար. Ալեն Սիմոնյանը՝ Թագուհի Թովմասյանին 29/10/2024 11:28 Արմավիրի բնակիչը ՌԴ քաղաքացուց զենքի նմանվող առարկայով բջջային հեռախոս և գումար է հափշտակել ու փախել 29/10/2024 11:21 «Ազատություն հայ ռազմագերիներին». նոյեմբերի 1-ին ՄԱԿ-ի գրասենյակի առջև բողոքի ակցիա տեղի կունենա 29/10/2024 11:15 Դավթաշեն. հեռացվում են գովազդային վահանակները (Տեսանյութ) 29/10/2024 11:09 Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին. քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր 29/10/2024 11:05 ՄԻՊ-ի աշխատակազմից չհայտարարված այց են իրականացրել «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն». արձանագրվել են խնդիրներ 29/10/2024 10:54 ԱԳ փոխնախարարը Ֆրանսիայի պատվիրակության հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր 29/10/2024 10:50 Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և մարզերում 29/10/2024 10:49 Գորիսում փողոցի հիմնանորոգման համար 182 մլն 114 հազար դրամ է հատկացվել 29/10/2024 10:44 Վանաձորի դպրոցում աշխատակիցը վայր է ընկել սեղանից և ողերի կոտրվածքներով տեղափոխվել հիվանդանոց 29/10/2024 10:41 Վրաստանի ընդդիմությունը նոր ընտրություններ է պահանջում 29/10/2024 10:36 Բլոգերները ողջունել են հավասար հարկային վարչարարության ապահովմանն ուղղված ՊԵԿ-ի քայլերը (Տեսանյութ) 29/10/2024 10:34 Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում, Կապանի, Երևանի որոշ հասցեներում հոկտեմբերի 31-ին Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն 29/10/2024 10:29 «Այժմ խաղաղության «քամի» է փչում»․ Էրդողանը՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին 29/10/2024 10:21 Արմավիրում գրանցվել է առաջին ցրտահարությունը 29/10/2024 10:12 Դատախազությունը պահանջում է ԱԺ նախկին փոխնախագահ Միքայել Մելքումյանից բռնագանձել 15 անշարժ գույք և 315 միլիոն դրամ 29/10/2024 10:10 ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 29/10/2024 10:05 Հատվածական սահմանազատման դրույթի առկայությունն արդեն ական է, որը ցանկացած պահի կարող է պայթել և իրադարձություններն անկանխատեսելի հուն տեղափոխել. Աբրահամյան 29/10/2024 10:02 «Ժողովուրդ». Նաիրի Սարգսյանին կանչել են ՔԿ ու հարցաքննել 29/10/2024 10:01 «Հրապարակ». Իշխող թիմում չեն բացառում, որ առաջիկայում Սիսիանի և Գյումրու ճակատագրին այլ համայնքներ էլ կարժանանան