25/04/2021 11:18
Մեր գերեվարված հայրենակիցներն անպայմանորեն վերադառնալու են. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր հայտարարեց իր հրաժարականի մասին։
Փաշինյանը իր ուղերձում համբերություն ու տոկունություն մաղթեց գերեվարված բոլոր հայրենակիցներին ու նրանց հարազատներին։
«Մեր գերեվարված հայրենակիցները անպայմանորեն վերադառնալու են ու մենք պիտի ուժ ու կորով ունենանք նրանց վերադարձը ապահովելու համար», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, թե ոչ մի րոպե չկասկածեք՝ Հայաստանում ու Արցախում ապագա կա։
«Կա ապագա ու այդ ապագայի կերտումը սկսվում է այսօր։ Խոնարհվելով մեր բոլոր նահատակների առաջ՝ բոլորիս շնորհավորում եմ քաղաքացու օրվա առիթով։ Կեցցե ազատությունը, կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցե Արցախի Հանրապետությունը, և կեցցենք մենք ու մեր երեխաները, որ ապրելու ենք ազատ ու երջանիկ Հայաստանում, ազատ ու երջանիկ Արցախում», - իր ուղերձն այսպես ավարտեց Նիկոլ Փաշինյանը։