25/04/2021 11:24
«Քաղաքացիական պայմանագիրը» կմասնակցի արտահերթ ընտրություններին. վարչապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություննեին և ես հանդես եմ գալու որպես վարչապետի թեկնածու, ուղերձով դիմելով հայ ժողովրդին՝ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Ժողովուրդը պետք է իր խոսքն ասելու, անցյալի ու ներկայի վերաբերյալ գնահատականներ տալու և ապագայի վերաբերյալ որոշումներ կայացնելու հնարավորություններ ունենա։ Արտահերթ ընտրություններն անցկացվում են այդ հնարավորությունները ստեղծելու համար։ Իշխանության հետագա ճակատագիրը պիտի որոշի միայն ու միայն ժողովուրդը, և ինձ համարում եմ այս հնարավորության և իրավունքի երաշխավորը», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ եթե ժողովուրդը որոշի, որ ինքը պետք է հեռանա վարչապետի պաշտոնից, ինքը կկատարի այդ որոշումը։