25/04/2021 11:32
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 410 դեպք, մահացել է 18 մարդ
Հայաստանում ապրիլի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 213 288 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 410-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 194 080 (+720) մարդ, այս պահին բուժվում է 14 189 (-328):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 5019 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 4018 (+17), իսկ այլ պատճառներով՝ 1001 (+1):
Վերջին մեկ օրում մահացել է 18 մարդ: