26/04/2021 13:20
ԵԱՏՄ Միջկառավարական խորհրդի նիստին Ադրբեջանին որևէ կարգավիճակով հրավիրելու վերաբերյալ որևէ կոնսենսուս չկա. Արա Այվազյան
Ապրիլի 29-ին Կազանում կայանալիք ԵԱՏՄ Միջկառավարական խորհրդի նիստին Ադրբեջանին որևէ կարգավիճակով հրավիրելու վերաբերյալ որևէ կոնսենսուս չկա, այսօր ԱԳՆ-ում հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը։
Հիշեցնենք՝ Ռուսական PБK հեռուստաալիքի տեղեկություններով՝ ԵԱՏՄ անդամ պետությունները քննարկում են կառույցի ղեկավար մարմնի՝ Միջկառավարական խորհրդի ապրիլի 29-ին Կազանում մեկնարկող հերթական նիստին Ադրբեջանի պատվիրակության մասնակցության հնարավորությունը։
Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը այս առնչությամբ հայտարարել էր, թե մոտ ժամանակներում Հայաստանը կներկայացնի իր դիրքրորոշումը Ադրբեջանի՝ ԵԱՏՄ առաջիկա նիստին մասնակցելու վերաբերյալ։
Նա նշել էր, թե հնարավոր է՝ վետո դրվի։
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter: