26/04/2021 15:26
Գերիների վերադարձի միակ ճանապարհը միջազգային ճնշման մեծացումն է. Ռուբեն Ռուբինյան
Գերիների վերադարձի միակ ճանապարհը միջազգային ճնշման մեծացումն է, ԱԺ-ում ասաց ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, իմքայլական Ռուբեն Ռուբինյանը:
«Միջազգային ճնշում ասելով՝ նկատի ունեմ լայն գործընթաց, որը չի սահմանափակվում մեկ կամ երկու քայլով: Դա համապարփակ գործընթաց է, որը պետք է տեղի ունենա հնարավոր բոլոր միջազգային ատյաններում, բոլոր հնարավոր երկրկկողմ հարաբերություններում: Վստահ եմ, որ մեզ, ի վերջո, կհաջողվի հասնել մեր նպատակին», - ասաց Ռուբինյանը:
«Իմ քայլը» խմբակցությունից Տաթևիկ Հայրապետյանն էլ կարևորեց խորհրդարանական դիվանագիտության հարթակների օգտագործումը.
«Պետք է այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ գերիներին օր ավելի Բաքվում պահելն Ալիևի համար իսկական գլխացավանք դառնա»: