![Ռուս խաղաղապահներն ավելի քան մեկ տոննա մարդասիրական օգնություն են հասցրել Ղարաբաղի Ակնաբերդ](https://www.aysor.am/news_images/610/1827042_1/f6086aa4ce4313_6086aa4ce4354.thumb.jpg)
26/04/2021 15:55
Ռուս խաղաղապահներն ավելի քան մեկ տոննա մարդասիրական օգնություն են հասցրել Ղարաբաղի Ակնաբերդ
Լեռնային Ղարաբաղի Ակնաբերդ գյուղում Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի մարդասիրական արձագանքման կենտրոնի մասնագետները կազմակերպել են ավելի քան 1000 կիլոգրամ հումանիտար օգնության փոխանցում կարիքավորներին:
Բնակավայրը գտնվում է բարձր լեռներում, իսկ ռազմական գործողությունների հետևանքով այն ամբողջովին մոռացության է մատնվել:
«Լեռնային տեղանքով այնտեղ հասնելը տևել է գրեթե 3 ժամ: Մեր խաղաղապահներն արդեն այնտեղ եղել էին մի քանի շաբաթ առաջ, և այս անգամ նրանք իրենց հետ բերել են ավելի քան մեկ տոննա մարդասիրական օգնություն», - հայտնում է «Զվեզդայի» թղթակից Կոնստանտին Իսաևը:
Ռուս մասնագետները բազմազավակ ընտանիքներին, ներքին տեղահանված անձանց և փախստականներին տրամադրել են դեղամիջոցներ, պարագաներ, գազաբալոններ և առաջին անհրաժեշտության իրեր:
Գյուղի տարածքում ռազմական բժիշկները տեղակայել են երկու շարժական բժշկական մոդուլ: Դրանցում աշխատւմ են թերապևտներ, վիրաբույժ, ակնաբույժ և սրտաբան:
Ավելի քան 230 բնակիչ արդեն կարողացել է որակյալ օգնություն ստանալ: