26/04/2021 12:43
Աֆղանստանում օդային հարվածի հետևանով 12 մարդ է զոհվել
Աֆղանստանում հրթիռակոծության և օդային հարվածի հետևանքով զոհվել է 12 մարդ, և վիրավորվել աֆղանական Վարդակ նահանգի երեք բնակիչ: Այս մասին TOLOnews հեռուստաալիքը հայտնել է կիրակի հում անելով տեղական իշխանություններին:
«Ջալրիզի շրջանի Զորլանգ գյուղում օդային հարվածի հետևանքով զոհվել է մեկ ընտանիքի առնվազն ութ անդամ: Սայեդ Աբադ թաղամասում տեղի ունեցած մեկ այլ միջադեպի ժամանակ սպանվել են նույն ընտանիքի չորս անդամները, և երեք մարդ վիրավորվել եէ, երբ ականը հարվածել է նրանց տանը», - հայտնել է Վարդակի նահանգային խորհրդի անդամ Շարիֆուլլա Հոթակը:
Նշվում է, որ միջադեպի կապակցությամբ նախագահ Համիդ Քարզայը հայտարարություն է տարածել, որում հակամարտության կողմերին կոչ է անում դադարեցնել բռնությունները: