26/04/2021 13:50
ԵՄ-ն սահմաններ կբացի հաստատված պատվաստանյութերով պատվաստված զբոսաշրջիկների համար
Եվրամիությունը մտադիր է այս ամառ սկսել ընդունել դեղերի եվրոպական գործակալության (EMA) կողմից հաստատված պատվաստանյութերով նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պատվաստված զբոսաշրջիկներին: Այս մասին New York Times-ին տված հարցազրույցում հայտնել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը:
«Մի բան պարզ է. անդամ բոլոր 27 պետություններն անվերապահորեն կընդունեն այն անձին, որը պատվաստված է EMA-ի կողմից հաստատված պատվաստանյութերով», - ասել է նա:
Միևնույն ժամանակ, ԵՀ ղեկավարը չի հայտնել Եվրամիության սահմանների բացման ժամանակը և մանրամասները, թե ինչպես կվերականգնվի զբոսաշրջությունը: