26/04/2021 15:27
Վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 3-ին՝ Ազգային ժողովի հատուկ նիստում
Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի` վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 3-ին` ժամը 12:00-ին իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում:
Հիշեցնենք՝ հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու որոշումը կյանքի կոչելու համար կիրակի օրը Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց։
Նա, սակայն, հայտարարեց, թե այս ընթացքում կշարունակի կատարել ՀՀ վարչապետի պարտականությունները՝ օրենսդրությամբ ու սահմանադրությամբ նախատեսված ամբողջ ծավալով։