26/04/2021 17:40
Եվրահանձնաժողովը դատի է տվել AstraZeneca-ին
Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Ստեֆան Դե Կեեսմաքերը հայարարել է, որ Եվրամիությունը AstraZeneca-ի դեմ դատական գործընթաց է սկսել՝ միության երկրներ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր մատակարարելու պայմանագիրը չկատարելու պատճառով:
«Եվրահանձնաժողովը ուրբաթ դատական հայց է ներկայացրել AstraZeneca-ի դեմ՝ պատվաստանյութերի նախնական պատվերի համաձայնագիրը խախտելու համար: Պայմանագրի որոշ դրույթներ չեն կատարվել, և ընկերությունը չի կարողացել մատակարարման վերականգնման հավաստի ռազմավարություն ներկայացնել», - մեջբերում է ТАСС-ը: