Զինծառայության ժամկետի կրճատման միջոցով հասնել բանակի մարտունակության բարձրացմանը. Մհեր Տերտերյան

26/04/2021 17:42

Զինծառայության ժամկետի կրճատման միջոցով հասնել բանակի մարտունակության բարձրացմանը. Մհեր Տերտերյան


Aysor.am-ի զրուցակիցն է «Միասնական Հայրենիք» կուսակցության ղեկավար Մհեր Տերտերյանը

- Պարոն Տերտերյան, եթե խոսելու լինենք Հայաստանի ապագայի մասին, կարելի է պնդել, որ հիմնական խնդիրները, որոնց բախվելու են գալիք իշխանությունները, կապված են լինելու երկրի անվտանգային հարցի, սպասվող արտագաղթի ու տնտեսության վերականգնման հայեցակարգի հետ: Այսօր ուզում եմ մանրամասնորեն խոսենք հենց անվտանգային հարցի մասին, որովհետև սա ներկա իրավիճակում մեր քաղաքացիներին առավել շատ հուզող հարցն է:

- Անվտանգային խնդիրը ես իրավամբ Ձեր նշած մյուս բոլոր խնդիրներից առաջ կդիտարկեի, որովհետև որքան էլ այն ուղիղ կերպով փոխկապակցված է երկրի տնտեսական պոտենցիալին ու դեմոգրաֆիկ վիճակին, սա կարևորագույն հարց է, որը պահանջում է առաջնահերթ լուծում:

Ցանկացած պատերազմ՝ լինի կարճաժամկետ թե երկարաժամկետ, քննություն է հակամարտող կողմերի համար, և պետք է ուղիղ նայելով իրականության աչքերին՝ խոստովանենք, որ մենք մեր վերջին քննությունը ձախողել ենք: Այս պարզ գիտակցումը, թերևս, առաջին քայլն է, իսկ դրան պետք է հետևի դասերի քաղումը, ճիշտ հետևություններն ու խնդիրների շտկումը:

Մենք ո՛չ ռազմատեխնիկական, ո՛չ էլ մարտավարական առումով պատրաստ չէինք այս որակի պատերազմ մղելուն և որքան էլ ցավալի է խոստովանել, պարտվել ենք պատերազմը դեռ չսկսած ու այն պահին, երբ հակառակորդը զինվել է 5-րդ ու 6-րդ սերնդի զինատեսակներով, իսկ մենք դրանց չեն արձագանքել նոր մարտավարությամբ, նոր ռազմավարությամբ, ճիշտ զինատեսակների գնմամբ կամ արտադրությամբ: 

Իհարկե, կարևոր է նաև որ մեր անվտանգային ներկա խնդիրը չդիտարկենք արտաքին ճիշտ քաղաքականությունից անջատ, քանի որ ինչպես ժամանակին գեղեցիկ կերպով ձևակերպել է Կառլ ֆոն Կլաուզեվիցը, պատերազմը քաղականության շարունակությունն է և արտաքին քաղաքականության գործիքներից մեկը միայն: Այնպես որ, կարևոր է բանակի հզորացումը զուգորդել ճիշտ արտաքին քաղաքականությամբ ու ճիշտ դաշնակիցների որոնման պրոցեսին զուգահեռ կառուցել մարտունակ բանակ:

- Պարոն Տերտերյան, խոսեցիք պատերազմից հետո ճիշտ հետևությունների ու խնդիրների շտկման մասին: Ինչպե՞ս եք պատկերացնում դա:

- Նախևառաջ, կարծում եմ՝ պետք է իսկապես գնանք ազգ–բանակ կոնցեպտի ճանապարհով, ինչը հաջողությամբ անում են աշխարհի շատ զարգացած երկրներ, օրինակ, Շվեյցարիան և Իսրայելը: Վերջինս տարածաշրջանային խնդիրներով նման է մեզ: Կարծում եմ՝ մեր բանակը պետք է ապրի բովանդակային փոփոխություններ: Մենք բանակի ռեֆորմների երկարաժամկետ ռազմավարություն ենք մշակել, որի կարևոր կետերից է, օրինակ, այն, որ պետք է մեր Զինված ուժերում ներդնել ժամկետային ծառայության այլընտրանքային՝ կրճատված տարբերակ, երբ 2 տարին աստիճանաբար կդառնա 1 տարի: Իհարկե բարձրաստիճան շատ զինվորականներ ինձ հետ չեն համաձայնի, քանի որ հիմա կա զինծառայողների պակաս: Այդ պակասն, իմ կարծիքով, հնարավոր չէ լրացնել արդեն փորձված տարբերակով՝ զինծառայության ժամկետն ավելացնելով, ինչը եղել է նախկինում: Միայն զինծառայողների մարտական պատրաստվածության մակարդակի բարձրացման և զուգահեռ նաև զինծառայության ժամկետի աստիճանաբար կրճատման միջոցով է կարելի հասնել պաշտպանության արդյունավետության բարձրացմանը: 

Հայաստանում մենք ունենք մի իրավիճակ, երբ 44-օրյա պատերազմի պատճառով սահմանային բնագիծը երկարել է, հետևաբար այս հանգամանքը և մեր ունեցած մարդկային ռեսուրսները մեզ թույլ չեն տալիս շարունակել, այսպես կոչված, «խրամատային քաղաքականությունը»: Պաշտպանունակության բարձրացումը և անվտանգության ապահովումը հնարավոր է իրականացնել նաև նոր տիպի ռազմական մոբիլ ստորաբաժանումների ստեղծման միջոցով, որոնք կունենան բազմաֆունկցիոնալ օպերատիվ մարտավարական ներուժ, որը հիմնված կլինի գերժամանակակից բարձր տեխնոլոգիաների վրա, որտեղ ծառայող զինվորի կյանքը կլինի բարձրագույն արժեք: Արդեն երկար տարիներ սա հաջողությամբ իրականացվում է իսրայելական բանակում:

Համոզված եմ, որ ժամանակակից տեխնոլոգիական միջոցների, միջազգային փորձի ներդրմամբ, ինչպես նաև առաջատար երկրների մասնագետների ներգրավմամբ, մենք կկարողանանք ունենալ ռազմական ավելի լավ պատրաստվածություն ունեցող զինվոր, քան հիմա ունենք, երբ նրանք ծառայում են 2 տարի: Արդյունքում, խնայված միջոցները կարող են օգտագործվել հենց բանակի տեխնիկական վերազինման համար:

- Նշում եք, որ զինծառայության ժամկետի կրճատմամբ կարելի է հասնել պաշտպանության արդյունավետության բարձրացմանը: Խնդրում եմ՝ մի փոքր մանրամասնեք:

- Ասածս ավելի պատկերավոր ներկայացնելու համար բերեմ օրինակ: Դիցուք՝ պաշտպանական գիծը կազմում է 10 կմ: Այն հսկելու համար հիմա փաստացի 100 զինծառայողի փոխարեն մարտական հերթապահությունն իրականացնում է 50 զինծառայող: Մոնիտորինգի և սահմանային դրությունը հսկող ժամանակակից գործիքների (տեսախցիկներ, ավտոմատացված կրակային դիրքեր) ներդրման միջոցով մենք կարող ենք կրճատել մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների թիվը՝ հասցնելով այն նվազագույնի: Միևնույն ժամանակ մենք պատրաստում ենք արագ արձագանքման հատուկ ստորաբաժանումներ, որոնք հագեցած են անհրաժեշտ գերժամանակակից բոլոր սարքերով, այդ թվում՝ հարվածքային տեսակի անօդաչու թռչող սարքերով, որոնք վտանգի դեպքում կարող են արդյունավետորեն հակազդել թշնամուն:

Նշեմ նաև, որ ըստ մեր հայեցակարգի, ծառայությունն ավարտելուց հետո ժամկետային զինծառայողները 20 տարվա ընթացքում տարին երկու անգամ 10 օրով պարտադիր կերպով պետք է մասնակցեն զորավարժությունների, որոնց ընթացքում կթարմացնեն իրենց գիտելիքները, կարողություններն ու հմտությունները: Նման զինվորը կիմանա՝ ով է իր հրամանատարը, որտեղ պետք է ինքը լինի թշնամու ագրեսիայի դեպքում և բավականին լավ պատկերացում կունենա տեղանքի մասին:Մեր առաջարկը հատկապես կարևոր է այն խնդրի պայմաններում, որին բախվեցինք 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հստակ երևաց, որ մոբիլիզացիոն ռեզերվը՝ իր վաղուց հնացած գիտելիքներով, պարզապես ոչ մարտունակ էր մեր դեմ կիրառվող տեխնոլոգիաների պայմաններում: Դարձյալ նշեմ, որ այս կերպ քաղաքացիները մշտապես զգոն են լինում, քանի որ վերջիններս տարբեր ժամանակահատվածներում կարող են վերապատրաստվել բանակի կողմից: Այլ խոսքով՝ այս զինվորը մշտապես պատրաստ է լինում մարտի: Արական ողջ բնակչությունը պիտանի է լինում արձագանքելու թշնամու ագրեսիային: Աստիճանաբար ձևավորվում է համընդհանուր զինապարտության գաղափարը:

Շատ կարևոր է նաև թույլ տալ կանանց կամավորական սկզբունքով ծառայել բանակում: Մեր առաջարկած ռազմավարությամբ 18-30 տարեկան կանայք կարող են կամավորության սկզբունքով որոշ ստորաբաժանումներում ոչ միայն պայմանագրային, այլև ժամկետային ժառայություն անցնել 6 ամսով: Մենք պատկերացնում ենք նաև, որ ՀՀ-ում մարտական զենք ունենալն ու կրելը պետք է լինի ազատականացված, ինչը հատկապես կարևոր է սահմանամերձ շրջաններում, որտեղ հնարավոր է պետական հատուկ ծրագրով սուբսիդավորել և այդ միջոցով խրախուսել մարտական զենք ձեռք բերել։

- Իսկ արդյո՞ք զենքի համատարած կրումը չի բերի հանցագործությունների թվի աճի:

- Ես համոզված եմ, որ մեր ազգը բավականին հասուն է զենքի ազատականացումից չվախենալու համար և այս հանգամանքը չի անդրադառնա հանցագործությունների թվի աճի վրա: Իհարկե իրավապահ համակարգը պետք է անհրաժեշտ վերահսկողություն սահմանի:

Մենք բոլորս գիտենք, որ այսօր պատերազմի հետևանքով մեծ քանակությամբ զենք ստվերային շրջանառության մեջ է: Զենք ունենալու և կրելու ազատականացումը կլուծի նաև այս խնդիրը:

Մենք, իհարկե, ամեն ինչ պետք է անենք մեր բնակիչներին պաշտպանելու համար՝ սկսած այնպիսի խորքային խնդիրներից, ինչպիսիք են սպայական կազմի որակի բարձրացումն ու վերջացրած բանակի ռազմատեխնիկական հագեցվածության ապահովումից, բայց հարկ եղած դեպքում մեր բնակիչը թշնամու դեմ անզեն կանգնելու իրավունք չունի:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 20:48 Ում հետ է հանդիպել Ասրյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում Այսօր, 20:24 Հակադեպրեսանտներ, Ինչի՞ց զգուշանալ Այսօր, 20:05 Սևանում, Արարատում, Վայքում մառախուղ է Այսօր, 19:50 Զելենսկին պնդում է՝ կուլիսների հետևում չի երկխոսում Ռուսաստանի հետ Այսօր, 19:36 Ինչ է քննարկել Խաչատուրյանը ԵՄ երկրների դեսպանների հետ Այսօր, 19:23 ՊՆ-ում պարգևատրել են լավագույն շարադրությունները գրողներին Այսօր, 19:13 ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությամբ սահմանվում է երկու երկրների գործընկերության ռազմավարական բնույթը․ ԱԳՆ խոսնակ Այսօր, 18:59 Մեզ նման պետությունները կտրուկ գործողությունների պարագայում լուրջ ռիսկերի կարող են բախվել. Վլադիմիր Մարտիրոսյան (Տեսանյութ) Այսօր, 18:43 Շնորհակալ եմ բոլորին աջակցության համար․ ես ամուր եմ, դիմանում եմ․ Ռուբեն Վարդանյան Այսօր, 18:28 Պաշտոնապես հայտարարում եմ՝ ձերբակալմանս առաջին օրվանից ոչ մի ցուցմունք չեմ տվել․ իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են․ Ռուբեն Վարդանյան Այսօր, 18:10 Սահմանին հանդիպում է տեղի ունեցել ադրբեջանական կողմի հետ․ պայմանավորվել են սահմանազատում անել սկզբում՝ հյուսիսային հատվածում, ապա՝ հյուսիսից հարավ՝ մինչև Իրանի հետ սահմանը Այսօր, 18:03 «ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագիծը համահունչ է ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին․ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Մկրտչյան Այսօր, 17:54 Տավուշի մարզում վարժանք են անցկացնելու Այսօր, 17:37 Բուքմեյքերական կայքերում գրանցված խաղային հաշիվներից գումար են հափշտակել Այսօր, 17:22 Պապիկյանը Նավին Նիջհավանին պարգևատրել է մեդալով Այսօր, 17:12 Աննա Վարդապետյանը բավարարել է Մեծ Բրիտանիայի միջնորդությունը․ պատվերով սպանություն կատարելու փորձի մեջ մեղադրվող անձին արտահանձնել են Այսօր, 17:00 «Դիմել միջազգային հանրությանն ու իրավապաշտպան կառույցներին՝ բռնապետ Ալիևի վրա ճնշում գործադրելու, հայ գերիներին ու պատանդներին վերադարձնելու համար»․ Պահանջագիր՝ Նիկոլ Փաշինյանին Այսօր, 16:50 Եկամուտների համատարած հայտարարագրումը միջազգային կառույցներից մեկի պարտադրանքն է. Առաքելյան Այսօր, 16:43 Ջրային պարեկները լողափին հայտնաբերել են նավակ և 16 սիգ Այսօր, 16:27 Օլիմպիական խաղերի մեդալակիրներն ու միջազգային գրոսմայստերի վարկանիշ լրացրած շախմատիստները կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից Այսօր, 16:17 Կոբախիձեն կայցելի Ադրբեջան Այսօր, 16:13 Հայաստանում որևէ արտատարածքային միջանցքի ստեղծման մասին խոսք չի եղել․ Զախարովա Այսօր, 16:07 ՀՀ-ի բացասական արձագանքը «Զանգեզուրի միջանցքի» մասին հնչեցրած արտահայտություններին տարակուսանք է առաջացնում․ Զախարովա Այսօր, 15:58 ՆԳ նախարարը պնդում է՝ Ոստիկանության Աշտարակի բաժնի պետի ազատումը կապ չունի թմրանյութի օգտագործման կամ հայտնաբերման հետ Այսօր, 15:48 Հոբելյանական համերգ՝ նվիրված Հովհաննես Չեքիջյանի 96-ամյակին Այսօր, 15:31 Սամվել Բաբայանի կուսակցությունը հրաժարվել է միանալ Արցախի ԱԺ-ի հայտարարությանը Այսօր, 15:28 «Հայրենիքից զատ, հայրենիքից դուրս ինձ համար խաբուսիկ են բոլոր դրախտները...». Մհեր Սահակյանի հիշատակին (Տեսանյութ) Այսօր, 15:17 Բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած Այսօր, 15:13 «Զարյա-3»-ի կիրառման վերաբերյալ գնահատականները կտրվեն քրեական վարույթի արդյունքում. Արփինե Սարգսյան Այսօր, 14:59 Գևորգ Պապոյանը Բեռլինում է Այսօր, 14:49 Ադրբեջանի շինծու մեղադրանքները կոծկում են ԼՂ-ի ժողովրդի դեմ հանցագործությունները․ Օկամպո Այսօր, 14:46 ՀՀ-ում գրանցված հանցավորությունը նվազել է 1.1 տոկոսով. ՆԳ նախարար Այսօր, 14:40 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 131 դեպք Այսօր, 14:31 Հայաստանը ներառվել է Vanity Fair Italy-ի 2025 թվականի ճամփորդական ուղղությունների ցանկում Այսօր, 14:17 Նոնսենս է, երբ առավոտյան Իրանից ակնկալում ես աջակցություն և պաշտպանություն, իսկ երեկոյան ստորագրում ես փաստաթուղթ նույն այդ Իրանի դեմ. Վահե Հովհաննիսյան Այսօր, 14:02 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով Այսօր, 13:45 Արփինե Սարգսյանով նախկին նախարար Վահե Ղազարյանի փոփոխությունը, փաստորեն, բերեց ոստիկանության բեսպրեդելի նոր որակներ. Արսեն Բաբայան Այսօր, 13:33 Ընտանիքը, ընկերներն ու հարազատները վերջին հրաժեշտը տվեցին ավտովթարի հետևանքով մահացած ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանին Այսօր, 13:23 Բայդենն իր հրաժեշտի ելույթում նախազգուշացրել է՝ ԱՄՆ-ում օլիգարխիա է ձևավորվում, որը սպառնում է ժողովրդավարության ապագային Այսօր, 13:13 Կալանավորն ածելիի սայրով մարմնական վնասվածքներ է հասցրել «Արմավիր» ՔԿՀ-ի աշխատակիցներին. Հետք Այսօր, 13:05 ՀՀ-ում ավելի քիչ են ծնվել ու ամուսնացել, ավելի շատ են մահացել և ամուսնալուծվել. ԱՎԿ Այսօր, 12:51 Մթնոլորտային օդի որակը և մոնիթորինգի կարողությունները ՀՀ-ում․ քննարկում Շրջակա միջավայրի նախարարությունում Այսօր, 12:41 Գլենդեյլը վերականգնվում է ու վերադառնում բնականոն հուն. Քաղաքապետ Այսօր, 12:38 Ադրբեջանին կոչ ենք անում թույլ տալ միջազգային իրավաբաններին հետևել հայ գերիների դատական պրոցեսներին Այսօր, 12:34 ԶՈւ-ում ծառայելուց խուսափելը շատ դեպքերում դեֆորմացված մտածողության արդյունք է. Մանասյան Այսօր, 12:28 ՔԿՀ-ներում ինքնավնասումների և ինքնասպանությունների հետ կապված համակարգային խնդիրներ կան. ՄԻՊ (Տեսանյութ) Այսօր, 12:19 Գագիկ Ծառուկյանը սթափության ուղերձ է հասցեագրում իրենց քրտինքով ապրող մարդկանց՝ թույլ չտալ չմտածված մի շրջադարձ, որի գինը կարող է դառնալ պետականության կոլապսը. Սուրենյանց Այսօր, 12:16 Փարաքար համայնքում ավագանու արտահերթ ընտրություններ կանկացվեն Այսօր, 12:13 Տիգրան Սիմոնյանը նշանակվեց Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Այսօր, 12:11 Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունն էական նշանակություն ունի աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում կողմնորոշվելու առումով․ Արարատ Միրզոյան Այսօր, 12:02 Տղաներին փշի-փշի անելու, բամբակի մեջ պահելու երևույթը խայտառակություն է. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 11:48 Ս. Պետրոս հայրապետի, Ս. Վլաս եպիսկոպոսի և Ս. Աբիսողոմ սարկավագի հիշատակության օրն է այսօր Այսօր, 11:46 Աղազարյանը ներկայացրել է Միասնական ազգային սահմանադրական կուսակցության խորհրդանիշի նախագիծը Այսօր, 11:41 Բաքվում պահվող բոլոր հայերի հայրենիք վերադարձը մտնում է ՀՀ պետական մարմինների պարտավորությունների մեջ. Արցախի ԱԺ Այսօր, 11:37 «Shoonch»․ բարձրորակ ջուր և թարմություն ամեն կաթիլում (Տեսանյութ) Այսօր, 11:35 Երևանում հանկարծամահ է եղել սովետական տարիներից հայտնի «Դքի Նորոյի» կինը Այսօր, 11:32 Երեխայի նկատմամբ բռնություն գործադրել պետք չէ, ինչպես ասում են՝ պետք է սեփական գլուխը պատերով տալ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 11:29 Բռնությունը մեր ընտանեկան ավանդո՞ւյթն է, եթե այո, ուրեմն պետք է արմատախիլ անել այդ ավանդույթը. Նիկոլ Փաշինյան Այսօր, 11:20 Փաշինյանը կմեկնի Դավոս՝ մասնակցելու Համաշխարհային տնտեսական ֆորումին. մասնակիցների ցանկում է նաև Ալիևը Այսօր, 11:12 Հայաստանն ու ԱՄՆ-ն հեռու են ռազմավարական դաշնակից լինելուց. Սարգսյան Այսօր, 11:04 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը Բրյուսելում մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նիստին Այսօր, 11:00 Հայաստանը ողջունում է Գազայում հրադադարի հաստատման համաձայնագիրը Այսօր, 10:54 Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում տեղակայված մարզահամալիրը կծառայի որպես հավաքականների մարզման կենտրոն Այսօր, 10:40 Հանրապետությունում շարունակվում է սեզոնային գրիպի Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի շրջանառությունը Այսօր, 10:36 Լիբանանում հայ է սպանվել Այսօր, 10:31 Վահան Կոստանյանը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսականներ Փրենկ Փալոնի և Դեյվիդ Վալադաոյի հետ Այսօր, 10:21 Սիրո Ամիրխանյանը նշանակվել է գլխավոր հարկադիր կատարող Այսօր, 10:16 Սնանկության գործով 11 նոր կառավարիչ համալրել է ոլորտը Այսօր, 10:14 Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտակարգ և լիազոր դեսպանին Այսօր, 10:11 Հրդեհ է բռնկվել Պարույր Սևակ թաղամասում գտնվող ավտոպահեստամասերի խանութում Այսօր, 09:48 ՀՀ-ԱՄՆ-ն փաստաթղթում խուսափել են ամրագրել «բռնի տեղահանություն» եզրույթը և արցախցիների բռնի տեղահանությունը սահմանել են որպես ճգնաժամ․Աբրահամյան Այսօր, 09:39 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում Այսօր, 09:36 Վայոց ձորի մարզում, Աշոցքի և Ապարանի տարածաշրջաններում ձյուն է տեղում Այսօր, 09:33 «Հրապարակ». Վահագն Խաչատուրյանը լավ պահերը մի քանի անգա՞մ է կրկնում Այսօր, 09:32 «Փաստ». Փաշինյանն ու իր ՔՊ-ն Հայաստանի ամենավատ իշխանությունն են՝ առավել քան երբևէ Այսօր, 09:30 «Ժողովուրդ». Կառավարությունը փորձում է մանր և միջին բիզնեսի վերջը տալ Այսօր, 09:29 «Հրապարակ». Մախաթը պարկում պահել հնարավոր չէ Այսօր, 09:26 «Ժողովուրդ». ՔՊ-ականները սրտատրոփ սպասում են Նիկոլ Փաշինյանի հետ հերթական հանդիպմանը Այսօր, 09:22 «Փաստ». Ինչպիսին պետք է լինի երկրի համար պատասխանատվություն ստանձնող նոր առաջնորդը Այսօր, 09:20 «Հրապարակ». Հովիկ Աղազարյանին «էվակուացնելու» օպերացիան շարունակվում է Այսօր, 09:16 «Ժողովուրդ». Սերոբ Գասպարյանը կշարունակի՞ մնալ ԱԱԾ մեկուսարանում, թե՞ ազատ կարձակվի Այսօր, 09:14 «Հրապարակ». ԵՄ-ին անդամակցելու նախագիծը իշխանական պատգամավորները համարում են «արկածախնդրություն՝ վտանգավոր հետևանքներով» 15/01/2025 22:29 Ինչու՞ են փոխվում համային նախասիրությունները հղիության ընթացքում 15/01/2025 22:13 Բենզինի դիմաց կեղծ թղթադրամով է վճարել 15/01/2025 21:58 ՔՊ-ի գործունեությունը օրգանապես հակասում է ՀՀ պետական շահերին 15/01/2025 21:39 Թուրքիայում հայտարարել են՝ գրոհ է ձեռնարկվել «Թուրքական հոսքի» վրա 15/01/2025 21:22 Իսրայելն ու Պաղեստինը համաձայնության եկան․ հրադադար կհաստատեն 15/01/2025 21:10 Կոստանյանը Փալոնի և Վալադաոյի հետ է հանդիպել 15/01/2025 20:48 Ինչ արդյունքներ են գրանցվել Հայաստանի շախմատի տղամարդկանց 85-րդ և կանանց 80-րդ առաջնությունների առաջին խաղափուլում 15/01/2025 20:29 Հայաստանի մի շարք մարզերում մառախուղ է, ճանապարհներին՝ ցածր տեսանելիություն 15/01/2025 20:12 Պարադահուկավազորդ Գարիկ Մելքոնյանը՝ Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերի բրոնզե մեդալակիր 15/01/2025 19:54 Առուշ Առուշանյանի կալանքի ժամկետը երկարացրին 15/01/2025 19:40 Ականջի վարակային բորբոքում` նորածինների մոտ․ Ինչ անել 15/01/2025 19:21 Պաշտպանության ոլորտում Իրանի և Ռուսաստանի համագործակցությունը ոչ մեկի համար սպառնալիք չի հանդիսանում․ Իրանի արտգործնախարար 15/01/2025 19:06 Մեղադրական դատավճիռ է կայացվել Ջալալ Հարությունյանի նկատմամբ 15/01/2025 18:54 ԱԳՆ-ի հայտարարությունը․ «Հարգանքի տուրք մատուցելով Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին՝ խորապես հավատում ենք, որ միայն կայուն խաղաղությունը կարող է կանխել այսպիսի ոճրագործությունների կրկնությունը» 15/01/2025 18:28 Հայ-ամերիկյան փաստաթուղթը նոր պարտավորություններ կամ երաշխիքներ չի սահմանում՝ Հայաստանի անվտանգությունն ամրապնդելու համար․ Վարդան Օսկանյան 15/01/2025 18:21 Բայդենի և Բլինքենի կողմից Հայաստանին օգնելու ճիշտ ժամանակն այն էր, երբ Ադրբեջանը ոչնչացնում էր Արցախը, բայց նրանք նախընտրեցին ռազմական օգնություն ուղարկել ցեղասպան Բաքվին․ Արամ Համբարյան 15/01/2025 18:10 Աղոթում եմ նրանց համար, ովքեր կորցրել են իրենց տները, ովքեր անհամբեր սպասում են լուրերի՝ իրենց հարազատներից․ ԱՄՆ դեսպանը՝ Կալիֆորնիայում կործանարար հրդեհի մասին 15/01/2025 18:04 Հայ-ռուսական զորավարժություններ պլանավորված չեն․ Պապիկյան