26/04/2021 15:44
ԵԽԽՎ վերջին նստաշրջանում նշվեց բանաձև, որը հանգում է հետևյալին՝ «ոչ մի եթե, ոչ մի բայց». ռազմագերիները պետք է վերադարձվեն. Վլադիմիր Վարդանյան
ԵԽԽՎ վերջին նստաշրջանում նշվեց բանաձև, որը հանգում է հետևյալին՝ «ոչ մի եթե, ոչ մի բայց». ռազմագերիները պետք է վերադարձվեն: Այդ մասին ասուլիսում նշեց ԵԽԽՎ ԱԺ պատվիրակության անդամ, իմքայլական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:
Նա նաև նկատեց, որ Եվրոպական դատարանը քիչ դեպքերում է դիմում նախարարների կոմիտե՝ տեղեկացնելով, որ այս կամ այն պետությունը չի ցանկանում համագործակցել Եվրոպական դատարանի հետ.
«Ադրբեջանի չհամագործակեցելու աստիճանը հասել է այն մակարդակի, որ կարիք է առաջացել՝ դատարանը դիմի նախարարների կոմիտե»:
Նստաշրջանում քննարկումներ են եղել նաև Բաքվի պուրակի վերաբերյալ: Վլադիմիր Վարդանյանի խոսքով՝ ելույթների մեծ մասում ընդգծվում էր ոչ միայն գերիների վերադարձի հարցը, այլև այն, որ պուրակը վկայում է՝ հանձինս Ադբեջանի ունենք ռասսայական խտրականության վրա հիմնված պետություն, որը ոչ մի եղանակով չի կարող երաշխավորել ոչ միայն հայ ռազմագերիների, այլև ընդհարապես, էթնիկ հայերի անվտանգ գոյությունն Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող որևէ տարածքում: