«Արևելյան գործընկերության առևտրի օժանդակման հարթակ» ծրագիրը կխթանի Հայաստանի առևտուրը Եվրոպական միության հետ և ԱլԳ տարածաշրջանում

27/04/2021 15:36

«Արևելյան գործընկերության առևտրի օժանդակման հարթակ» ծրագիրը կխթանի Հայաստանի առևտուրը Եվրոպական միության հետ և ԱլԳ տարածաշրջանում


Հայաստանյան ընկերությունները շուտով ավելի հեշտությամբ կկարողանան ծանոթանալ առևտրային հնարավորություններին Եվրոպական միության անդամ երկրների հետ և Արևելյան գործընկերության (ԱլԳ) տարածաշրջանում։ Այս հնարավորությունը նրանց կտրամադրվի «Արևելյան գործընկերության առևտրի օժանդակման հարթակ» (Eastern Partnership (EaP) Trade Helpdesk) ծրագրի շրջանակում։  Ս․թ․ ապրիլի 26-ին Առևտրի միջազգային կենտրոնը Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության և ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ կազմակերպեց շահագրգիռ կողմերի առաջին հանդիպումը «Արևելյան գործընկերության առևտրի օժանդակման հարթակ» ծրագրի վերաբերյալ։

Ծրագիրը մեկնարկել է 2019 թ․-ի վերջին և իրականացվում է Առևտրի միջազգային կենտրոնի կողմից, որը Միավորված ազգերի կազմակերպության և Առևտրի համաշխարհային կազմակերպության համատեղ գործակալություն է։ Այն իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության շրջանակում։ Հինգ տարի տևողությամբ այս ծրագրի նպատակն է ամրապնդել տնտեսական և հատկապես առևտրային կապերը Արևելյան գործընկերության անդամ երկրների և Եվրոպական միության միջև, ինչպես նաև ԱլԳ տարածաշրջանում։ Ծրագրի արդյունքում ԱլԳ անդամ երկրներում գործող ընկերություններն ավելի լայն հնարավորություններ կունենան օգտվելու տարածաշրջանում և Եվրոպական միությունում առևտրի վերաբերյալ համապարփակ, հավաստի և թափանցիկ տեղեկատվությունից ԱլԳ առևտրի օժանդակման առցանց հարթակի միջոցով։

Վերջինս նաև հնարավորություն կտա ընկերություններին տեղեկացնել ներմուծման և արտահանման վերաբերյալ խնդիրների մասին և գործնական լուծումներ ստանալ համապատասխան պետական կառույցների կողմից։ Ավելին, ծրագրի շրջանակում կիրականացվեն ոչ սակագնային միջոցառումների վերաբերյալ հարցումներ, որոնք վեր  կհանեն իրավաօրենսդրական և ընթացակարգային առևտրային խոչընդոտները։ Կտրամադրվեն նաև ոլորտային ուղեցույցեր Եվրոպական միություն արտահանելու վերաբերյալ։ Համապատասխան պետական կառույցներն ավելի պատրաստված կլինեն ընտրված ծառայությունների ոլորտներին առնչվող տվյալներ հավաքագրելու և մշակելու համար։ Ընկերությունները և բիզնեսի աջակցման կազմակերպությունները  կմասնակցեն կարողությունների զարգացման դասընթացների շուկայական վերլուծությունների վերաբերյալ՝ տարածաշրջանում և Եվրոպական միությունում առևտրային նոր հնարավորություններին ծանոթանալու համար։

Շահագրգիռ կողմերի հանդիպմանը մասնակցեցին ներկայացուցիչներ պետական գործակալություններից, Հայաստանում ԵՄ պատվիրակությունից, Առևտրի միջազգային կենտրոնի փորձագետներ, ինչպես նաև ներկայացուցիչներ բիզնեսի աջակցման կազմակերպություններից։ Մասնակիցները տեղեկացան ծրագրի նպատակների և սպասվող արդյունքների, ինչպես նաև Հայաստանում իրականացվող և ծրագրվող գործողությունների մասին։ Միջոցառման նպատակն էր նաև նախանշել համագործակցության հնարավորությունները գործող պետական նախաձեռնությունների հետ։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության Եվրամիության հետ տնտեսական համագործակցության վարչության պետ Արթուր Մայսուրյանը նշել է․ «Արտահանման զարգացումը Հայաստանի տնտեսական քաղաքականության հիմնական առաջնահերթություններից է։ «Արևելյան գործընկերության առևտրի օժանդակման հարթակ» ծրագիրը կարևոր գործիք կդառնա, որի միջոցով հնարավոր կլինի արտահանողներին տրամադրել անհրաժեշտ համապարփակ տեղեկատվություն Արևելյան գործընկերության և Եվրոպական միության շուկաների մասին, ինչն, անկասկած, ոլորտում ամենամեծ մարտահրավերներից է»։ 

Հայաստանում ԵՄ պատվիրակության Քաղաքական, մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավար Յան Պլեշինգերը նշել է․ «Եվրոպական միությունը ձգտում է ավելի խորը առևտրային և տնտեսական համագործակցություն հաստատել իր Արևելյան գործընկերության քաղաքականության շրջանակում՝ այդ թվում Հայաստանի հետ։ Արևելյան գործընկերության երկրներից դեպի Եվրոպական միություն, ինչպես նաև միմյանց միջև արտահանման դիվերսիֆիկացիան էլ ավելի կամրապնդի սոցիալ-տնտեսական կապերը և կօգնի խթանել Արևելյան գործընկերության երկրներից փոքր և միջին ձեռնարկությունների մասնակցությունը միջազգային առևտրում։ ԱլԳ առևտրի օժանդակման հարթակը կծառայի որպես անհրաժեշտ գործիք հայաստանյան ընկերությունների համար իրենց նպատակների միջազգայնացմանը հասնելու համար։  ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի  (ՀԸԳՀ) առևտրին առնչվող դրույթները հիմնված են ամենաթարմ և ժամանակակից միջազգային և ԵՄ չափանիշների վրա և հնարավորությունների առումով հաճախ գերազանցում են ԱՀԿ դրույթները։ Նպատակն է ստեղծել ճիշտ բիզնես միջավայր Հայաստանից արտահանումը խթանելու համար։ Առևտուրը ԵՄ-Հայաստան հարաբերությունների կարևոր մաս է կազմում, և Եվրոպական միությունը շարունակում է լինել Հայաստանի առանցքային արտահանման շուկան»։

Առևտրի միջազգային կենտրոնում առևտրի և շուկայական վերլուծությունների վարչության ղեկավար Մոնդհեր Միմունին նշել է․ «Ծրագրի գործողությունները, որոնք միտված են առևտրի վերաբերյալ ավելի լավ և ավելի թափանցիկ տեղեկատվություն ապահովել հայաստանյան արտահանողների համար, կնպաստեն ԱլԳ տարածաշրջանում, ինչպես նաև ԱլԳ երկրների և Եվրոպական միության միջև արտաքին առևտրում առկա շուրջ 300 մլն ԱՄՆ դոլարի ներուժի իրացմանը»։

Առևտրի օժանդակման առցանց հարթակը առավել մանրամասն տեղեկատվություն կտրամադրի առևտրի վիճակագրության, արտահանման ներուժի, սակագների, արտոնյալ առևտրային համաձայնագրերի, ինչպես նաև արտահանման և ներմուծման ընթացակարգերի և գործարար կապերի վերաբերյալ։ Հարթակը կլինի հարմար օգտագործման համար և կծառայի որպես համապարփակ ուղեցույց Հայաստանում այն ձեռնարկատերերի համար, ովքեր պատրաստվում են ավելացնել արտահանման ծավալները դեպի Եվրոպական միության շուկաներ։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 11:17 ՀԾԿ հանձնաժողովը համաձայնություն է տվել «Գազպրոմ Արմենիա» ընկերության ներդրումային ծրագրին Այսօր, 11:11 Հերթական թեստի պատասխանին սպասելիս. Փաշինյանը նոր տեսանյութ է հրապարակել Այսօր, 11:03 Երկու տասնյակ մոպեդի ու մեքենայի անհետացման գործով քրեական վարույթ է նախաձեռնվել Այսօր, 10:45 Կաշառք առաջարկած տղամարդիկ ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե Այսօր, 10:41 Արմավիրի մարզում 42-ամյա տղամարդը փորձել է ցած նետվել կամրջից, հաջողվել է փրկել նրա կյանքը Այսօր, 10:38 Շվեդ պատգամավորը դրական է գնահատում «Խաղաղության խաչմերուկը» և այդ ուղղությամբ Երևանի ջանքերը Այսօր, 10:34 Ադրբեջանում սուգ է հայտարարվել Այսօր, 10:24 Ինչո՞ւ Նիկոլն արհեստականորեն սկսեց բանավեճի թեման, պատրաստվում է ՀՀ-ն տանել նոր փորձության. Վահե Հովհաննիսյան Այսօր, 10:03 Դեկտեմբերի 31-ին մետրոպոլիտենը կաշխատի 07:00-ից մինչև 02:00-ն Այսօր, 09:53 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում Այսօր, 09:51 Օրենքի խախտմամբ օտարված հողամասը կվերադարձվի Ջրաշեն համայնքին. դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության հայցը Այսօր, 09:31 ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ Այսօր, 09:26 «Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ի թեկնածուները շարունակում են իրար հետ հաշիվներ պարզել Այսօր, 09:25 «Փաստ». Իշխանությունը պահպանելու համար ոչ ադեկվատ դիսկուրսը որքան է շարունակելու Փաշինյանը Այսօր, 09:24 «Փաստ». Դիլիջան համայնքի քպական ղեկավարը շուկայականից զգալի էժան գնով հողամասեր է օտարել Այսօր, 09:23 «Ժողովուրդ». Պետբյուջեից հատկացված 9 մլն 333 հազար դրամ արժողությամբ ամանորյա միջոցառումը նախատեսված էր որոշ ՔՊ-ականների երեխաների համար Այսօր, 09:21 «Հրապարակ». Ընդդիմության անվան տակ համայնքապետ դարձած Ահարոն Խաչատրյանը ՔՊ մտնելու հայտ է ներկայացրել Այսօր, 09:19 «Ժողովուրդ». 36 կգ ոսկու և 293 միլիոն ՌԴ ռուբլու անհետացման գործով կալանավորվածներին բանտերից չեն կարողանում բերել դատարան Այսօր, 09:17 «Հրապարակ». Փաշինյան-Ալիև պայմանավորվածություն կա Այսօր, 09:15 «Ժողովուրդ». Ինչպես է ստացվել, որ վարորդը դարձել է խորհրդական և ինչ խորհուրդներ է տալիս Ալեն Սիմոնյանին Այսօր, 09:14 «Հրապարակ». Փաշինյա՞նն է խուսափում ՌԴ մեկնելուց, թե՞ առանձնապես ցանկություն չունեն այլևս նրան ընդունելու Այսօր, 09:12 «Հրապարակ». ԶՈւ թիկունքի վարչության պետ Արամ Պողոսյանն առաջիկա օրերին կազատվի աշխատանքից 25/12/2024 22:15 Բոուենի հիվանդություն. բուժման տարբեր մեթոդներ կան 25/12/2024 21:57 Խոշոր վթար Երևան-Երասխ ճանապարհին 25/12/2024 21:35 Ինչի՞ շուրջ բանավիճեմ քեզ հետ, երբ բանավեճի առարկան՝ հազարամյակների հայկական Արցախը, քո արկածախնդրության պատճառով այլևս գոյություն չունի․ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Նիկոլ Փաշինյանին 25/12/2024 21:21 Goal.com-ը ներկայացրել է 21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստների ցանկը 25/12/2024 20:55 Առաջարկել են 5 ոստիկանի ազատել ծառայությունից 25/12/2024 20:32 ԵԱՀԿ Մինսկի խումբը կորցրել է իր արդիականությունը, քանի որ Հայաստանի վարչապետը Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս․ Զախարովա 25/12/2024 20:10 Մալաթիայում թմրամոլի են ձերբակալել․ կասկածում են, որ նաև մեքենաների հայելիներ է գողանում 25/12/2024 19:53 Ադրբեջանն ակտիվորեն պատրաստվում է նոր ռազմական ագրեսիայի, Հայաստանի գործող վարչախումբը ոչ մի կերպ չի հակազդում․ «Հայաքվե» 25/12/2024 19:28 Պուտինը ԱՊՀ երկրներին կոչ է արել համագործակցել 25/12/2024 19:07 Ռուսաստանին հրադադարը ձեռնտու չէ․ Լավրով 25/12/2024 18:45 Իջման Սուրբ Սեղանի առջև Գևորգյան հոգևոր ճեմարանի ու Քահանայից պատրաստության լսարանի սաներին դպրության, ուրարակրության և կիսասարկավագության աստիճաններ են տրվել (Տեսանյութ) 25/12/2024 18:28 Բուժական սովապահության առանձնահատկությունները. Ինչ անել, որ օրգանիզմին վնաս չհասցվի 25/12/2024 18:10 Մալուխներ ու սարքավորումներ են գողացել Մասիսում գտնվող գործարանի տարածքից 25/12/2024 17:54 Հունվարի որ օրերին 12-րդ դասարանցիները պետական ավարտական քննություններ կհանձնեն 25/12/2024 17:38 Մահացել է քանդակագործ, նկարիչ Օհան Պետրոսյանը 25/12/2024 17:24 Հայտնի են ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնության հաղթողներն ու մրցանակակիրները 25/12/2024 17:08 «Կիլիկիոյ Հայոց թագավորութիւն․ կարողութեամբն Աստուծոյ» խորագրով ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում 25/12/2024 16:53 «Աղբը մարդն է գեներացնում, ոչ թե քառակուսի մետրը, դա էր պատճառը, որ աղբահանության վարձը բնակարանում փաստացի ապրողների թվով էր հաշվարկվում»․ Արթուր Խաչատրյանը՝ նոր թանկացման մասին 25/12/2024 16:38 Մասնագիտական կրթության ոլորտի մանկավարժները պարտադիր ատեստավորման բարձր ցուցանիշ են գրանցել 25/12/2024 16:30 Կխստացվի հետիոտնի կողմից չնախատեսված վայրով ճանապարհն անցնելը. ՆԳՆ 25/12/2024 16:27 Արթիկի 17-ամյա բնակիչը 10 հազար անվանական արժեքով մեկական կեղծ թղթադրամ է տվել երեք հոգու 25/12/2024 16:17 Կոնվերս Բանկի Card2Card արշավի մրցանակները հանձնվել են հաղթողներին 25/12/2024 16:15 Լևոն Քոչարյանի օգնականի նկատմամբ ընտրված խափանման միջոց վարչական հսկողությունը վերացվեց 25/12/2024 16:08 Հայաստանը բազմաթիվ դիվիդենտներ է ստանում ԱՊՀ-ին և ԵԱՏՄ-ին անդամակցությունից․ Պեսկով 25/12/2024 16:00 Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը «անիծել» է Նիկոլ Փաշինյանին. գործը կգնա դատարան 25/12/2024 15:51 Քովիդ թեստս կրկին դրական է. Փաշինյան 25/12/2024 15:43 ՀՀ-ում տրամաբանությունը «թարս է աշխատում». ամբողջ աշխարհում ընդդիմությունն է իշխանությանը կանչում բանավեճի. Կոնջորյան (Տեսանյութ) 25/12/2024 15:38 Բարև ձեզ, այսպես կոչված, սպորտային լրագրողներ. Փաշիկ Ալավերդյանը նեղվել էր մարզական լրագրողների քվեարկության արդյունքներից 25/12/2024 15:32 Պետք չի մութ սենյակում սև կատու փնտրել. վարչապետն ասել է, թե ինչու չի մեկնել ՌԴ. Կոնջորյան (Տեսանյութ) 25/12/2024 15:15 ԱՊՀ երկրների հետ ՌԴ ապրանքաշրջանառությունն աճել է 10,6%-ով և կազմել 93 մլրդ դոլարից մի փոքր ավելի 25/12/2024 15:08 Անցած 1 օրվա ընթացքում արձանագրվել է 7 վթար․ 2 մարդ զոհվել է, 7-ը՝ ստացել վնասվածքներ 25/12/2024 14:55 Առկա պարտքը հաշվանցելու որոշակի երկխոսություն կա ռուսների հետ. Հովհաննիսյան 25/12/2024 14:46 Ռուսները դիտարկում են Հայաստանի ընտրանու հետ ընկերական հանդիպում անցկացնելու տարբերակը 25/12/2024 14:39 Պուտինը ցավակցություն է հայտնել Ադրբեջանի նախագահին՝ ինքնաթիռի կործանման կապակցությամբ 25/12/2024 14:36 Կրոնական խորհրդանիշները վերադառնում են, հետաքրքիր կլիներ, եթե պարզվեր, որ Դաջալը վաղուց ՀՀ-ում է. Դանիելյան 25/12/2024 14:22 Շրջաններում սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով 25/12/2024 13:48 Առօրյա կյանքով ապրող մարդկանց պատուհասած ողբերգությունը չի կարող վիշտ չառաջացնել. Փաշինյանը ցավակցել է Բաքու-Գրոզնի ավիավթարի զոհերի ընտանիքներին 25/12/2024 13:46 Վրաստանում ադրբեջանցի զինծառայող է մահացել 25/12/2024 13:37 Կրեմլից ակնկալում են, որ Նիկոլ Փաշինյանը տեսակապով կմասնակցի վաղը կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին 25/12/2024 13:28 Պաշտոնը ստանձնելուց առաջ պարտքով փող վերցնելը կոռուպցիա՞ է. հայտարարագրում վրիպակ է եղել. Հովհաննիսյան (Տեսանյութ) 25/12/2024 12:53 Բյուջեի եկամուտների գծով 200մլրդ դրամի աննախադեպ թերակատարման վրա ազդել է մի քանի գործոն. նախարար 25/12/2024 12:37 ՊԵԿ-ը բացահայտել է ալկոհոլային խմիչքի և ծխախոտի ապօրինի շրջանառության դեպքեր 25/12/2024 12:27 Հույս ունենք, որ եկամտահարկի վերադարձի սահմանափակումից շինարարությունը չի դադարելու և տեմպը տեղափոխվելու է Երևանից դուրս. Նախարար 25/12/2024 12:11 Ադրբեջանական ինքնաթիռի վթարի պատճառով Ալիևը ՌԴ-ից վերադառնում է Բաքու 25/12/2024 12:03 «Նրանք բարձր պահեցին Իրանի պատիվը»․ նախագահ Փեզեշքիանը հանդիպել է նահատակ հայերի ընտանիքներին 25/12/2024 12:00 Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ 25/12/2024 11:58 Այո՛, հնարավոր է ինչ-որ մարդիկ դեռևս կարողանան գործել ստվերի դաշտում, բայց դա ավելի ռիսկային ու ծախսատար է դարձել. Նախարար 25/12/2024 11:47 Նիկոլ Փաշինյանը սպասում է COVID թեստի բացասական արդյունքի վերահաստատմանը. նախկին նախագահներին բանավեճի օր և ժամ առաջարկված չէր 25/12/2024 11:38 Երևանում օդի աղտոտվածության մասին տվյալների աղբյուրները որևէ կերպ չեն կարող համարվել հավաստի և պրոֆեսիոնալ. Արսեն Թորոսյան 25/12/2024 11:34 Գնումների ոլորտում մեծ հաջողություն ունենք, նվազել են մեկ անձից գնումները. Վահե Հովհաննիսյան 25/12/2024 11:27 Շատ դրվագներում շատ հոգատար ենք հանրության վճարած ցանկացած դրամի հանդեպ. Ֆինանսների նախարար (Տեսանյութ) 25/12/2024 11:20 Փաշինյանի և կնոջ ռեալիթի շոու հիշեցնող ակտիվությունը պետք է դիտարկել Հայաստանի համար նախապատրաստվող նոր զիջումների համատեքստում. Իշխան Սաղաթելյան 25/12/2024 11:15 Ամանորին հրաշք չի լինի, եթե պատրաստ չենք հրաշք գործելու.Տեր Եսայի քահանա Արթենյան 25/12/2024 11:10 Հայտնաբերվել են սմարթֆոններ և արգելված այլ իրեր ու պարագաներ. ՌՈ-ն 2024-ին զորամասերում և մարտական հենակետերում անցկացրել է 6842 կանխարգելիչ միջոցառումներ և անակնկալ ստուգայցեր 25/12/2024 11:07 Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ակտաուում 25/12/2024 11:03 2024-ին մեր աշխատանքը կարելի է գնահատել հաջողված. պետական պարտքի մակարդակը սպասվում է 50%-ի շրջանակներում. Ֆինանսների նախարար (Տեսանյութ) 25/12/2024 10:56 Հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը 25/12/2024 10:48 Քանի՞ չվերթ է իրականացվել Երևանից Բաքու վերջին 5 տարում 25/12/2024 10:36 ՄՊՀ-ն բենզալցակայանների է տուգանել՝ պահանջներին չհամապատասխանող բենզին իրացնելու համար 25/12/2024 10:32 Բախվել են թիվ 45 երթուղու ավտոբուսն ու «Mitsubishi»-ն. կան վիրավորներ 25/12/2024 10:28 Հրդեհ՝ մեքենայում․ վիրավոր կա, իսկ մեքենան վերածվել է մոխրակույտի 25/12/2024 10:23 Ադրբեջանը ոչ միայն մարսել է իր ագրեսիվ գործողությունները, այլև տարածքային նկրտումներ է դրսևորում ՀՀ տարբեր մարզերի նկատմամբ. Տիգրան Աբրահամյան 25/12/2024 10:13 Այսպես կոչված՝ «Արևմտյան Ադրբեջան» կամ «միջանցք» նարատիվները չպետք է տեղ ունենան բանակցություններում. Լուազո 25/12/2024 10:01 Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են 25/12/2024 09:56 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է 25/12/2024 09:51 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում 25/12/2024 09:43 Ներկայացվել են պաշտպանության բնագավառում Հայաստանի և Վրաստանի համագործակցության հեռանկարները․ ՊՆ 25/12/2024 09:02 «Հրապարակ». Եթե այդքան լավ աշխատել է, ինքը Խուդաթյանից է գոհ, Խուդաթյանը` իրենից, ո՞րն է ազատվելու պատճառը 25/12/2024 09:00 «Ժողովուրդ». Ինչ ունեցվածք է հայտարարագրել Արուսյակ Ջուլհակյանը 25/12/2024 08:58 «Ժողովուրդ». ՀՀ իրավապահները կոկաինի գործով իրավական աջակցության համար դիմում են ուղարկել նաև ԱՄՆ 25/12/2024 08:57 «Հրապարակ». Փաշինյանի շոու-որոշումից ամենաշատը նեղվել են ԱԳՆ-ում 25/12/2024 08:55 «Ժողովուրդ». Հասմիկ Հակոբյանը մինչև պատգամավոր դառնալը, եղել է հայտնի «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի ադմինիստրատիվ աշխատակից 25/12/2024 08:53 «Հրապարակ». ԱԺ ընդդիմությունը որոշել է կյանքի կոչել Արցախի ժողովրդի սոցիալ-տնտեսական իրավունքների հարցով քննիչ հանձնաժողովը 25/12/2024 08:51 «Ժողովուրդ». Ինչ էլ որ բացատրի Ավինյանը, անհնար է, որ տրամաբանական հնչի 25/12/2024 08:49 «Հրապարակ». Ինչու չհրավիրվեց ԱԺ արտահերթ նիստ 25/12/2024 07:10 Փաշինյանը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկների ղեկավարների գագաթնաժողովին, նա քովիդի դրական ախտորոշում է ունեցել 24/12/2024 22:15 Շարժիչ նեյրոնի հիվանդություն․ ախտանշանները 24/12/2024 22:04 Ձյուն կգա

Տվյալ բաժնի վերջին նյութերը