27/04/2021 12:51
ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության պատճառով կան սահմանափակումներ ռազմական վաճառքի և օգնության առումով. ԱՄՆ դեսպան
Հայաստանի ՀԱՊԿ-ի անդամակցությունը շատ սահմանափակումներ է դնում ամերիկյան ռազմական օգնության վրա, «Ազատությանը» տված հարցազրույցում ասել է ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին:
«ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող օգնությանը, ռազմական օգնությանը, ապա ես պարզապես պետք է հիշեցնեմ, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, իսկ դա այն կազմակերպությունը չէ, որի անդամ է ԱՄՆ-ն, և Հայաստանի ՀԱՊԿ-ի անդամակցությունը շատ էական սահմանափակումներ է դնում ռազմական օգնության վրա, որը մենք կարող ենք տրամադրել», - ասել է նա:
Նրա խոսքով, ռազմական վաճառքի և օգնության առումով կան որոշ սահմանափակումներ՝ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության պատճառով: