27/04/2021 13:23
Բայդենը ելույթի ժամանակ անպարկեշտ արտահայտություններ է արել
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատահաբար անպարկեշտ արտահայտություններ է արել իր ելույթի ժամանակ: Այս մասին հայտնում է END GAME YouTube ալիքը:
Ամերիկացի առաջնորդը, փորձելով արտասանել «նացիստական դրոշներ» արտահայտությունը, սխալ է թույլ տվել դրոշ (flag) բառի մեջ: Արդյունքում նա հայհոյել է այն բառով, որով նշում են ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող մարդկանց: Դրանից հետո քաղաքական գործիչը շտապ շտկել է իրեն:
Նշվում է, որ Բայդենի ելույթի մի մասը, որում նա սխալվել էր, նվիրված էր սպիտակամորթների գերակայության գաղափարի կողմնակիցների խնդրին և ամերիկացիների շրջանում նացիստական տրամադրությունների տարածմանը: