27/04/2021 16:03
Բրազիլիայի կարգավորիչը թույլ չի տվել «Սպուտնիկ V»-ի ներկրումը երկիր
Բրազիլիայի ազգային սանիտարական տեսչության գործակալությունը (Anvisa) թույլ չի տվել երկիր ներմուծել և օգտագործել COVID-19-ի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը: Երկուշաբթի տեղի ունեցած նիստում նման որոշումը հաստատվել է կարգավորող մարմնի խորհրդի բոլոր անդամների կողմից:
Գործակալության ղեկավար Անտոնիու Բարրա Տորեսը նշել է, որ այս որոշումն ընդունվել է այն հիմքի վրա, որ կարգավորիչը «մինչ օրս հասցրել է վերլուծել»:
Ըստ РИА Новости-ի՝ Anvisa-ի տեխնիկական փորձագետները խորհուրդ են տվել մերժել ռուսական այս դեղամիջոցի ներմուծման պահանջը «քանի դեռ չեն տրամադրվել տվյալներ հայտնաբերված թերությունները վերացնելու մասին»: