27/04/2021 17:15
Հնդկաստանի իշխանությունները երկրի բնակիչներին խորհուրդ են տալիս տանը դիմակ կրել
Հնդկաստանի բնակիչներին կոչ են անում տանը պաշտպանական բժշկական դիմակներ կրել, հատկապես, եթե ընտանիքում կա կորոնավիրուսով հիվանդ: Այս մասին հայտնել է NDTV հեռուստաալիքը:
Պատվաստանյութերի հարցերով վարչապետ Նարենդրա Մոդիի խորհրդատու խմբի ղեկավարի խոսքով՝ եթե տանը կա COVID-19-ի հաստատված դեպք, ապա մյուս բնակիչների համար կարևոր է դիմակներ կրել նույնիսկ ներսում, քանի որ վիրուսը կարող է տարածվել նրանց վրա:
«Ժամանակն է դիմակներ կրել նաև մեր տներում: Մենք խոսում էինք դրանք տնից դուրս կրելու մասին, բայց քանի որ վարակը տարածվել է, ավելի լավ է, եթե սկսենք մեր տանը դիմակներ դնել, երբ ինչ-որ մեկի հետ նստած ենք», - ասել է նա:
Հնդկաստանում հինգերորդ օրն անընդմեջ վարակվածների թվի օրական աճը ռեկորդային բարձր է: Անցած օրվա ընթացքում հանրապետությունում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 352 991 նոր դեպք: