27/04/2021 16:55
ԱՄՆ-ն AstraZeneca-ով կիսելու է այլ երկրների հետ
Միացյալ Նահանգները բրիտանա-շվեդական AstraZeneca դեղագործական ընկերությունից միլիոնավոր չափաբաժին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր կտրամադրի այլ երկրներին, հայտնել է կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում Սպիտակ տան գլխավոր խորհրդական Էնդի Սլավիտը։
«ԱՄՆ-ն 60 միլիոն չափաբաժին AstraZeneca կտրամադրի այլ երկրներին», - մանրամասնել է նա՝ ավելացնելով, որ պատվաստանյութերը կտրամադրեն, երբ դրանք հասանելի դառնան:
Նա չի մանրամասնել, թե կոնկրետ երբ դա տեղի կունենա, և որ երկրներ Վաշինգտոնը կուղարկի դեղամիջոցը:
Հայտնի է, որ ԱՄՆ-ն AstraZeneca պատվաստանյութի մեծ պաշար ունի, բայց այն չի օգտագործվում, քանի որ Սննդամթերքի և դեղերի վարչությունը (FDA) դեռ չի հաստատել դրա օգտագործումը: