27/04/2021 10:49
Անարդար հայտարարություններ. Էրդողանը՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Բայդենի որոշման մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անարդար է համարում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը: Բացի այդ, նա առաջարկել է ստեղծել համատեղ հանձնաժողով հարցը ուսումնասիրելու համար:
Ռեջեփ Էրդողանը քննադատորեն է արձագանքել Ջո Բայդենի հայտարարությանը: Նա հավաստիացրել է, որ Թուրքիան ունի փաստաթղթեր, որոնք, հավանաբար, ուսումնասիրության կարիք ունեն:
«ԱՄՆ նախագահ Բայդենն անհիմն, անարդար և անիրատեսական հայտարարություններ է արել ավելի քան մեկ դար առաջ տեղի ունեցած ցավալի իրադարձությունների վերաբերյալ: Այս դիսկուրսները, որոնք պատմական և իրավական արտահայտություն չունեն, վշտացնում են մեր ազգին և մեզ», - հայտարարել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահը նաև հավաստիացրել է, որ դա չի ազդի երկու երկրների հարաբերությունների վրա: Նա առաջարկել է ստեղծել համատեղ հանձնաժողով, որը կուսումնասիրի 1915-ի իրադարձությունները: Էրդողանի խոսքով՝ ինքը հղում է անում փաստաթղթերին, որոնք կան իրենց արխիվներում:
«Ես խոսում եմ փաստաթղթերի մասին, ես չգիտեմ, թե ինչ է ասում Բայդենը: Մեր արխիվներում կա ավելի քան մեկ միլիոն փաստաթուղթ: Հետաքրքիր է՝ քանի՞ փաստաթուղթ կա ԱՄՆ արխիվներում, եթե այո, ապա նա կկարողանա՞ դրանք բացել: Կկարողանա՞ն դա անել Եվրոպայում», - ասել է Էրդողանը: