27/04/2021 11:05
Լեռնային Ղարաբաղում ականի վրա երեք ադրբեջանցի է պայթել. մեկը մահացել է, երկուսը՝ բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց
Երեք ադրբեջանցի է պայթել ականի վրա՝ Լեռնային Ղարաբաղի Բաքվի կողմից վերահսկվող տարածքում տեղադրված ականի վրա: Նրանք փորձում էին շրջանցել իրենց իսկ զինված ուժերի անցակետերը: Այս մասին հաղորդագրություն է հայտնվել երկրի ՆԳՆ ֆեյսբուքյան էջում:
Նշվում է, որ միջադեպի հետևանքով մեկ քաղաքացիական անձ մահացել է տեղում, ևս երկուսը բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Այս կապակցությամբ Աղդամի շրջանի դատախազությունը քրեական գործ հարուցել անձանց անհայտ շրջանակի դեմ ագրեսիվ պատերազմ վարելու, կանխամտածված սպանության և մի քանի այլ հոդվածներով:
«Մենք մեր քաղաքացիներին կոչ ենք անում հետևություններ անել նման դեպքերից, չայցելել ազատագրված տարածքներ՝ վտանգելով իրենց կյանքն ու առողջությունը», - ասված է հաղորդագրության մեջ: