27/04/2021 10:59
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 595 դեպք, մահացել է 24 մարդ
Հայաստանում ապրիլի 27-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 214 064 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 595-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 195 701 (+801) մարդ, այս պահին բուժվում է 13 297 (-230):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 5066 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 4058 (+18), իսկ այլ պատճառներով՝ 1008 (+6):
Վերջին մեկ օրում մահացել է 24 մարդ: