28/04/2021 17:41
«AstraZeneca» պատվաստանյութով կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հնարավորություն ունեն նաև մինչև 55 տարեկան անձինք
Կամավորության սկզբուքնով կորոնավիրուսի դեմ պատվաստվել ցանկացողները «AstraZeneca» պատվաստանյութով պատվաստվելու հնարավորություն կունենան։
«Ավելորդ զգուշության միտում ունեինք և տարիք էինք սահմանել՝ 55-ից բարձր, բայց տեսնելով, որ շատ երկրներում բոլոր տարիքային խմբերը պատվաստվում են «AstraZeneca»-ով, մենք ևս հնարավորություն ստեղծեցինք, որ կամավորության սկզբուքնով պատվաստվել ցանկացող մարդիկ այդ պատվաստանյութով պատվաստվելու հնարավորություն ունենան», - ասուլիսում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նախարարը նաև տեղեկացրեց, որ մյուս շաբաթ ունենալու ենք նաև չինական պատվաստանյութ, որը ևս հասանելի է լինելու 18-ից բարձր տարիքի բոլոր քաղաքացիներին: