28/04/2021 10:13
Հայաստանն ու Արցախը չեն ձևակերպել անվտանգության ապահովման մոտեցումներ. սպառնալիքների հաղթահարման արդյունավետ միջոցներ չեն գործում. «Հենակետ»
Արցախում ստեղծված նոր իրողությունների պայմաններում սադրանքների, տարաբնույթ գործողությունների կանխման մեխանիզմներ ներդնելու խնդիր կա, հայտնում են «Հենակետ» վերլուծական կենտրոնից:
Նշվում է, որ վերջին ամիսներին գրանցվող միջադեպերը լոկալ բնույթ են կրում, սակայն դրանց հաճախակի բնույթը, անվտանգության ապահովման ոչ լիարժեք մեխանիզմները, Հայաստանի իշխանությունների անտարբեր վերաբերմունքն իրավիճակը մտահոգիչ են դարձնում։
«Ոչ Հայաստանը՝ իր մասով, ոչ Արցախը չեն ձևակերպել անվտանգության ապահովման իրենց մոտեցումներ, ըստ այդմ՝ նշավծ սպառնալիքների հաղթահարման ուղղությամբ արդյունավետ միջոցներ չեն գործում։ Տնտեսական, սոցիալական, հումանիտար բնույթի ծրագրերը կարևոր են, սակայն անվտանգության հարցերը միայն հայտարարություններում են առաջնային բնույթ կրում։
Այս ուղղությամբ կուտակված խնդիրների լուծման գործում լուրջ առաջընթաց չկա», - ասված է կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ: