28/04/2021 16:11
Արցախի Նոր Ղազանչի գյուղի ուղղությամբ ադրբեջանցիներն իրենց առաջ եկած դիրքերից կրկին հետ են գնացել. Համայնքի ղեկավար
Արցախի Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի գյուղի ուղղությամբ ադրբեջանցիներն իրենց առաջ եկած դիրքերից նորից հետ են գնացել, Aysor.am-ի հետ զրույցում ասաց Նոր Ղազանչի համայնքի ղեկավար Ռուսլան Առստամյանը:
Նա նշեց, որ մինչ առաջանալու այս դեպքն էլ՝ հակառակորդի ԶՈւ-ն նախորդ օրերին դարձյալ առաջ էր եկել ու էլի հետ գնացել.
«Ապրիլի 27-ին նորից առաջ էին եկել, բայց ռուս խաղաղապահների ղեկավարության միջնորդույթամբ այսօր հետ գնացին», - ասաց համայնքի ղեկավարը:
Նա նշեց, որ գյուղում ու գյուղացիների շրջանում իրավիճակը հիմա նորմալ է, կրակոցներ չեն գրանցվել։